Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 9.djvu/93

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Դոն» («Dawn», 1942-ից), «Պակիաոան թրյմս» («The Pakistan Times», 1946-ից), «Իմրոզ», «Մաշրիկ», «Նավա–ի վակա», «Մուսավաթ»։ Ինֆորմացիոն գործակալություններ են՝ «Ասսոշիէյթիդ փրես օֆ Պակիստան» (հիմն․ 1948-ին), «Պակիստան փրես ինտերնեշընալ» (1952) են։ Կա 9 ռադիոկայան, հեռուստատեսությունը՝ 1964-ից։

XIII․ Գրականությունը 1947-ից զարգացել է ուրդու, սինդհի, փուշտու լեզուներով, փենջաբերեն, հուջարաթերեն, բելուջերեն, բենգալերեն՝ ազգ․ գրականության և Հս․ Հնդկաստանի ժողովուրդների ընդհանուր բանահյուսական, գրական ու մշակութային ժառանգության հիման վրա։ 50–60-ական թթ․ ծնունդ առավ էթնիկական փոքր խմբերի լեզուներով և բարբառներով գրականությունը (բրագուի)։ 40–ական թթ․ գրականությանը բնորոշ էր կրոնահամայնքային միտումների ուժեղացումը, որին հակադրվում էին Պ–ի Առաջադեմ գրողների ասոցիացիայում (ՊԱԳԱ) 1949–ին միավորված գրողները՝ Ա․ Ն․ Կասմիի (ծն․ 1916) գլխավորությամբ։ 1971-ին, Բանգլադեշի ժող․ հանրապետության կազմավորման հետ կապված, սկսվում է գրականության պատմության նոր շրջան (բենգալերեն)։

Պ–ի գրականության մեջ գերիշխում էին ռեալիստական և մասամբ ռոմանտիկական ուղղությունները (հատկապես պոեզիայում)։ 1950–60-ական թթ․ նշանակալի տարածում գտան մոդեռնիստական տարբեր հոսանքներ։ 1960-ական թթ․ կեսերին նկատվում էր մաոիստական և կրոնաշովինիստական գաղափարների ազդեցությունը։ Մեծ ուշադրություն էր դարձվում թարգմանություններին։ Հրատարակվեցին ռուս դասականներ Լ․ Ն․ Տոլստոյի, Ա․ Ս․ Պուշկինի, Ի․ Ս․ Տուրգենեի, Մ․ Գորկու, Վ․ Վ․ Մայակովսկու և ուրիշների ստեղծագործությունների թարգմանությունները։ Ուրդու լեզվով ստեղծագործող բանաստեղծներից առավել հայտնի են Ջոշ Մալիհաբադին (ծն․ 1898), Ֆաիզ Ահմադ Ֆաիզը (ծն․ 1911), Ա․ Ն․ Կասմին և ուրիշներ։ Զարգանում էր արձակի ժանրը՝ վեպ և պատմվածք։ Առավել լայն ճանաչում ստացան ռեալիստ–արձակագիրներ Ս․ Հ․ Մանթոն (1912 – 1955), Գուլամ Աբբասը (ծն․ 1909), Միրզա Ադիբը (ծն․ 1914) և ուրիշներ։

Հայրենասիրական գաղափարներով են ներթափանցված սինդհի լեզվով գրողների ստեղծագործությունները (Շեյխ Այազի, Աբդուր Ռազզաքի, Խարի Դիլգիրի պոեզիան, Գ․ Խ․ Բսլուչի և ուրիշների արձակը)։ ՊԱԳԱ–ին հարում էր «Աինդա գրական միությունը» (հիմն․ 1946)։ Հիմնական գրական հանդեսը «Մեհրան»-ն է։

Նշանակալի են փուշտու լեզվով պոեզիայի հաջողությունները (Աաիդ Ռահան Զախեյլի, 1886–1963, Մամանդարհան Աամանդար, ծն․ 1901, Ամիր Համգա Շինվարի, ծն․ 1907 և ուրիշներ)։ Արձակը ակտիվորեն զարգացավ Պ–ի կազմավորումից հետո։ Առավել հայտնի արձակագիրներից են Մաստեր Աբդուլքարիմը (1908–1961), Հաֆիզ Մուհամմադ Իդրիսը (ծն․ 1915) և ուրիշներ։

Փենջաբերեն գրողներն իրենց ստեղծագործությունները հրատարակում են «Փենջաբի» (1951-ից), «Փենջ–դարյա» (1958-ից), «Փենջաբի ադաբ» (1963-ից) հանդեսներում։ Դասական գրականության հրատարակումը իրականացնում է փենջաբական ակադեմիան (հիմն․ 1956-ին)։ Հին սերնդի բանաստեղծներ Ֆաքիր Մուհամմադ Ֆաքիրը, Աաին Ֆիրոզը և ուրիշներ ձգտում էին ձևապաշտության։ 1970-ական թթ․ գրականությանը բնորոշ էր ուշադրությունը փենջաբերեն գրականության դասական ավանդույթներին, բանահյուսությանը։

1960–70-ական թթ․ ձևավորվում է բելուջերեն գրականությունը։ Իրենց հայրենասիրական ստեղծագործություններով աչքի են ընկել բանաստեղծներ Գուլխան Նասիրը (ծն․ 1914), Ազադ Ջամալդինին (ծն․ 1918)։ «Ուման» և «Նավաե վաթան» հանդեսներում իրենց ստեղծագործություններն են հրատարակել Աբդուլ Հաքիմ Հաքղուն (ծն․ 1912), Աբդուլ Ռահիմ Սաբիրը (ծն․ 1919), Մուհամմադ Իսհակ Շամիմը (ծն․ 1923)։ 1959-ին ստեղծվել է բելուջական ակադեմիան։

XIV․ ճարտարապետությունը և կերպարվեստը Պ–ի տարածքում պեղումներով բացվել են էնեոլիթի շրջանի գյուղական բնակավայրեր (Ամրի, Ռանա–Գհունդաի են), գտնվել նախշազարդ խեցե կերտվածքներ, մետաղե զարդեր, կանանց և կենդանիների կավե արձանիկներ։ Կանոնավոր կառուցապատված ամենահին քաղաքային բնակավայրերից մեկը հայտնաբերվել է Կոտ–Դիջիում (մ․ թ․ ա․ III հզ․)։ Ինդոսի հովտում բացվել են Մոհենջո–Դարո և իյարապւցա քաղաքները։ Մշակույթի հաջորդ փուլը զարգացել է Գանդհարա մարզում, ուր I դ․ կազմավորվել է ինքնատիպ արվեստ, որը վերելք է ապրել Քաշանական թագավորության ծաղկման շրջանում։ Պահպանվել են քաղաքացիական և պաշտամունքային կառույցներ՝ սնդուսյաներ, չայտյաներ (Դհարմարաջիկա և Զաուլիան՝ Տակսիլում ևն)։ Ստուպաները զարդարվել են քանդակներով, ինչպես և որմնանկարներով (60 ժայռափոր ստուպաներ Մինգորում՝ Սայդուի մոտ)։ VIII դ․ Սինդը գրաված արաբները նշանակալից հուշարձաններ չեն թողել։ Կարաչիի մոտակայքում հայտնաբերվել են քաղաք–նավա հանգիստ Րանբհորի ավերակները՝ քարե ամրություններով և մզկիթով։ Արմատական փոփոխություններ են տեղի ունեցել XI դարից հետո, երբ Մերձավոր և Միջին Արևելքից եկած մահմեդական ֆեոդալները հաստատվել են Ինդոսի ավազանում և ակտիվորեն տեղական մշակույթ են ներթափանցել դրսից բերված գեղարվեստական ավանդույթները։ Կառուցվել են նոր տիպի շինություններ՝ մզկիթներ, մինարեներ, դամբարաններ։ Մտեղծվել են ամրություններ և պաշտպանական կառույցներ Մուլտանում, Փեշավարում, Լահորում, ինչպես և հիմնակմախքով կավածեփ կամ հում աղյուսից շենքեր։ Մոնումենտալ շինությունները հիմնականում թրծած աղյուսից են, բազմագույն խճազարդերով։ XIII –XV դդ․ պաշտամունքային ճարտ․ մեջ կիրառվել են ամրոցաշինության սկզբունքներ (Ռուքնի–Ալամ դամբարանը Մուլտանում, XIV դ․)։ XVI–XVII դդ․ բուռն շինարարություն է ծավալվել Մեծ մողոլների օրոք։ Քաղաքները շրջափակվել են աշտարակավոր պարիսպներով, այգիների օղակով։ Ամրացված խոշոր քաղաք–նստավայր է դարձել Լահորը։ XVI–XVII դդ․ նշանավոր կառույցներից են Շահ–Ջահանի մզկիթը Տատտայում, Միրզա Իսա Խանի և այլոց դամբարանները Մակլի բլրի գերեզմանոցում։ Մահմեդականությունը արգելակել է քանդակագործության զարգացումը։ Մարդ և կենդանի պատկերվել են հիմնականում մանրանկարչության մեջ։ XVI – XVII դդ․ վերելք է ապրել մողոլական մանրանկարչությունը։ XVIII դ․ իրան․, աֆղան, նվաճողների ներխուժման հետևանքով տեղական ճարտ․ և կերպարվեստը անկում են ապրել, որն ուժեղացել է անգլ․ գաղութային տիրապետության շրջանում (XIX դ․ կես –1947)։ XIX դ․ վերջից –XX դ․ 1-ին կեսը ճարտ–յան մեջ նկատելի է նմանակումը XVII դ․ շինություններին։ Անգլ․ ճարտարապետներն օգտագործել են անգլ․ նեոկլասիկայի և նեոգոթիկայի ձևերը։ Պ–ի կազմավորումից (1947) հետո երկրում բուռն զարգացել է շինարարությունը։ Առաջացել են կանոնավոր հատակագծերով նոր քաղաքներ (Դաուդհեյլ, Նոր Կհաուր)՝ կառուցապատված հիմնականում ներքին բակ ունեցող ցածրահարկ տներով։ Կառուցվել է նոր մայրաքաղաքը՝ Իսլամաբադը։ Շարունակվում է ավանդական ձևերով, սակայն ժամանակակից կոնստրուկցիաներով մզկիթների և դամբարանների կառուցումը։ Զարգանում է