կերպարվեստը։ Գեղանկարիչներ Ա․ Ռ․ Չուգտաին, Ա․ Րաղշը, Ֆ․ Ռահամինին հեաեում են մողոլական մանրանկարչության և հնագույն հնդ․ որմնանկարչության ավանդույթներին։ Ռեալիսա սաեղծագործողներից են նկարիչներ Գուլգին և ուրիշներ։ Արեմայան մոդեռնիզմը նմանակում են գեղանկարիչներ Շ․ Ալին, Սադեկուայնը, գեղանկարիչ և քանդակագործ Զ․ Ագհան։ Շարունակվում են դեկորատիվ–կիրառական արվեստի հնագույն տեսակները (մետաղի մշակում, բրուտագործություն, գորգագործություն, ասեղնագործություն, ոսկրի և փայտի քանդակազարդում)։
XV․ Երաժշտությունը Պ–ի երաժշտարվեստը ընկալել է Հնդկաստանի, Աֆղանստանի, Իրանի ժողովուրդների հարյուրամյակներով ստեղծված մշակութային արժեքները։ Առավել ինքնատիպ է ժող․ երաժշտությունը՝ յուրաքանչյուր շրջանում տեղական ձևերով, կատարողական արվեստի ավանդույթներով։ Պրոֆեսիոնալ (կամ դասական) երաժշտությունը բովանդակությամբ, արտահայտչամիջոցներով և կատարման տեխնիկայով ավելի բարդ է։ Ցուրաքանչյուր երկ կատարվում է ավանդական որևէ ռագայի (լադառիթմական կառուցվածք) իմպպրովիզացիայով։ Պ–ի երաժշտության մեջ տարբերակվում է եվրոպ․ համակարգին համանման 7 հիմնական տոն, չնայած դրանց լարվածքը տեմպերացված չէ, և օկտավը պարունակում է կիսատոնից ավելի փոքր՝ 22 ինտերվալ (շրուտի)։ XIII–XVI դդ․ հայտնի երաժիշտներից են Ամիր Հուսրո, Սուլթան Հուսեյն Շարքի, Միանի Թանսաին, Վաշիդ Ալի Շահ, XX դ․ սկզբից՝ Դիջեկդրալալ, Ռաջանիկանտա, Նազրուլ Իսլամ, Աթուլպրոշադ։ 1960–70-ական թթ․ ի հայտ են եկել երաժշտ․ նոր ձևեր և ժանրեր (երգեր, կինոերաժշտություն)։ Այդ ասպարեզում ստեղծագործում են կոմպոզիտորներ Խուրշիդ Անվարը, Մահդի Զահիրը, Սոհայլ Ռաանան և ուրիշներ, հանրահայտ են ռագաներ կատարող երգիչներ Ռոշան Արա Բեգումը, Ֆերդաուսի հեգումը, Մեհդի սասանը, նվագածուներ Մունիր Սարհադին, Աբդուլ Ռաշիդ Րինկարը, Ուսադ Ալլահ Դատտան։ Պրոֆեսիոնալ երաժիշտներ է կրթում Կարաչիի երաժշտ․ կենտրոնը։ Հիմնադրվել է Արվեստների ազգ․ խորհուրդ, որի նպատակն է երաժշտության և պարի պրոպագանդը։
XVI․ Կինոն Պ–ի կազմավորումից հետո թողարկվել են փաստագրական և կարճամետրաժ վավերագրական ֆիլմեր։ 1948-ին նկարահանվել է «Տերի Ցաադ» (ռեժ․ Դ․ Սարդարի Լալ) գեղարվեստական ֆիլմը։ Պ–ի կինոարտադրանքի մեծ մասը շահութաբեր սենտիմենտալ մելոդրամներ են․ բացառությամբ՝ «Կգա օրը» (1958, ռեժ․ Ա․ Կարդար), «Նիդա», «Սիմա» (երկուսն էլ՝ 1967, ռեժ․ Շ․ Մալիկ), որոնք արտացոլել են ժողովրդի կենսական խնդիրներ: 1970-ից ֆիլմերը թողարկվում են ոչ միայն փենջաբի և ուրդու, այլև սինդհի, փուշտու, հուջարաթի և տեղի այլ լեզուներով։ Կինոստուդիաներ են գործում Լահորում և Կարաչիում։ Կինոգործիչներից են (1973) Լ․ Ահթարը, Ի․ Շահզադը, Մ․ Անվարը, Շ․ Արան, Ալաուդինը, Մ․ Ալին, Նիշոն, Նադիմը, Աայկան։ 1972-ին թողարկվել է 100 գեղարվեստական ֆիլմ, 1973-ին գործել է 350 կինոթատրոն։
Պատկերազարդումը տես 8-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXII։
Գրկ․ Ганковский Ю․ В․, Гордон-Полонская Л․ Р․, История Пакистана, М․, 1961; Ганковский Ю․ В․, Национальный вопрос и национальные движения в Пакистане, М․, 1967; Москаленко В․ Н․, Проблемы современного Пакистана, М․, 1970; КомпанцевИ․ М․, Пакистан и Советский Союз, М․, 1970; Пакистан․ Справочник, М․, 1966; Библиография Пакистана․ 1947–1967, М․, 1973; Ганковский Ю․ В․, Москаленко В․ Н․, Три конституции Пакистана, М․, 1975; Очерк геологии Пакистана, М․, 1971; Питхавалла М․, Пакистан․ Географический очерк, пер, с англ․, М․, 1952; Ахтар С․ М․, Экономика Пакистана, пер․ с англ․, М․, 1957; Экономическое развитие Пакистана, Сб․ ст․, М․, 1974; Гордон-Полон– ская JI․ Р․, Мусульманские течения в общественной мысли Индии и Пакистана, М․, 1963; Степанянц М․ Т․, Философия и социология в Пакистане, М․, 1967; Фаиз Ахмад Фаиз, Многообразие и жизненная сила (О современной литературе и театре Пакистана), «Иностранная литература*, 1964, № 4; Глебов Н․,Су хочёв А․, Литература урду, М․, 1967; Рассказы писателей Пакистана, пер․ с урду, М․, 1965; Из современной пакистанской поэзии, М․, 1973; Короцкая А․ А․, Архитектура Пакистана, в кн․։ Всеобщая история архитектуры, т․ 11, М․, 1973; Энайетуллах А․, Два десятилетия музыки в Пакистане, в сб․։ Музыка народов Азии и Африки, М․, 1973, с․ 332–44․
ՊԱԿՏՍ ՍՈՒՆՏ ՍԵՐՎԱՆԴԱ (լատ․ pacta sunt servanda–պայմանագրերը պետք է պահպանվեն), միջազգային իրավունքում և դիվանագիտության մեջ կիրառվող սկզբունք, ըստ որի կողմերը պարտավորվում են բարեխղճորեն կատարել միջազգային պայմանագրերով սաանձնած պարտավորությունները։ Գաղափարն առաջացել է դեռևս հին աշխարհում (տես Պայմանագիր միջազգային)։ Պ․ ս․ ս․ ժամանակակից միջազգային իրավունքի հանրաճանաչ սկզբունք է և ամրապնդված է ՄԱԿ–ի կանոնադրությամբ, միջազգային մի շարք պայմանագրերով։ Պ․ ս․ ս–ի չպահպանումը դիտվում է որպես իրավախախտում, և խախտող պետությունը ենթարկվում է պատասխանատվության։
ՊԱԿՏԻԿԵ (հուն, naxtvixii), հնագույն երկրամաս։ Ըստ հույն պատմագիր Հերոդոտոսի, մ․ թ․ ա․ VI – V դդ․ Աքեմենյանները, Պ․ և դրան հարակից որոշ գավառներ միավորելով Հայաստանին, ստեղծել են պարսկ․ տիրակալության 13-րդ սատրապությունը (վարչամիավորում, որից գանձվել է 400 տաղանդ հարկ)։ Այդ սատրապության մեջ միավորված երկրամասերի տեղորոշման վերաբերյալ պատմագիտության մեջ կան տարբեր կարծիքներ ու ենթադրություններ։ Սակայն դատելով ինչպես 13-րդ, այնպես էլ դրան սահմանակից մյուս սատրապությունների մասին Հերոդոտոսի հաղորդած տեղեկություններից, Պ․ և հարակից գավառները արլ–ում Հայաստանից (հետագայի Մեծ Հայքից) սահմանազատվել են Եփրատ գետով, հվ–ում Կիլիկիայի սատրապությունից՝ Տավրոսի լեռնաշղթայով, արմ–ում տարածվել մինչև Բուն (Մեծ, Առաջին) Կապադովկիա, հս–արմ–ում՝ Պոնտոս։ Այդ տարածքը մ․ թ․ ա․ VI –V դդ․ պարսկ․ արձանագրությունների (Պերսեպոլսի, Շոշի, Րագհաստանի, Նագըշ–ի Ռուստամի) երկրացանկերում հիշատակված է Կատպատուկա անունով։ Նույն երկրամասը անտիկ հեղինակներին (Ստրաբոն և ուրիշներ) հայտնի է Կատաոնիա, իսկ հայ հին հեղինակներին (Սեբեոս)՝ Կապուտկե անվանումներով։ Պ․ տեղադրությամբ և անվանումով (որոշ աղավաղմամբ) համապատասխանում է Կատպատուկա–Կատաոնիա–Կապուտկե անդրեփրատյան երկրամասին։ Պ․ անունը թերևս աղերսվում է նաև VII դ․ հայկ․ «Աշխարհացոյց»-ում Փռյուգիայից արլ․ հիշատակվող Պակատիանի «աշխարհին»՝ Լաոդիկե կենտրոնով և 40 այլ քաղաքներով։
Գրկ․ Կաւովալյան Մ․, Աքնմենյան աշխարհակալության 13-րդ և 18-րդ սատրապությունները, «ւ/տԴ», 1976, № 7։ Страбон․ География в 17 книгах, М․–Л․, 1964; Геродот, История в девяти книгах, Л*, 1972․ Մ․ Կաավաչյան
ՊԱՀԱԾՈՅԱՑՈՒՄ սննդամթերքի, մթերքի մշակում՝ երկարատև պահելու դեպքում փչանալուց պահպանելու համար։ Փչացումը պայմանավորված է գլխավորապես միկրոօրգանիզմների կենսագործունեությամբ, ինչպես նաև մթերքի բաղադրության մեջ մտնող որոշ ֆերմենտների անցանկալի ակտիվությամբ։ Ուստի Պ–ման բոլոր մեթոդները պայմաններ են ստեղծում մանրէների ոչնչացման ու ֆերմենտների քայքայման (կամ դրանց ակտիվության իջեցման) համար։ Պ–ման հիմնական մեթոդներն են․ մանրէազերծում, սառեցում, չորացում, թթվեցում (կամ աղադրում, բռնվածքի պատրաստում), ապխտում, Պ․ շաքարով և քիմ․ միջոցներով։ Պ–ից առաջ սննդամթերքը ենթարկում են նախնական մշակման (տեսակավորում, լվացում, ուտելու համար ոչ պիտանի և սակավ պիտանի մասերի հեռացում)։ Մանրէազերծ ու մը հերմետիկ խցանված տարաներում սննդա– մթերքի ջերմամշակումն է 100–140°C և ավելի բարձր ջերմաստիճաններում և այնքան ժամանակ, որն անհրաժեշտ է բոլոր միկրոօրգանիզմների լրիվ ոչնչացման համար։ Մանրէազերծումը, ինչպես նաև վարակազերծումը (տաքացում մինչև 100°С) Պ–ման հիմնական և ամենատարածված մեթոդներն են։ Սառեց ու մը հիմնված է այն բանի վրա, որ ջերԱաստիճանի իջեցման դեպքում սննդամթերքում փոքրանում, իսկ –18-ից մինչև –25°С պայմաններում դադարում է միկրոօրգանիզմների կենսագործունեությունը և ֆերմենտների ազդեցությունը։ Սա Պ–ման ամենաառաջադեմ եղանակն է, երբ առավել չափով պահպանվում են մթերքի բոլոր օրգանոլեպտիկ հատկություններն ու սննդարար արժեքը։ Չորացման ենթակա սննդամթերքը ջրազրկվում է, դրանով բարձրանում է չոր նյութերի խտությունը նրանում և անհնար դառնում միկրոօրգանիզմների կենսագործունեությունը։ Առավել առաջադեմ եղանակներ են