Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ձին կապեց դռնիցը ու նի մտավ նեքսև: Գնաց տեհավ Հուրի թաքավորի տղեն օթախըմը ժնջլով ղայիմ կապած ա:

Ժնջիլը ետ արուց, ասեց.— Դե՛ արի էթանք, հասցընեմ քու հորը:

Վեր էկավ թաքավորի տղեն, նի էլավ ձին, քշեցին: Էկան հասան քաղաքին մոտիկ, էտ թաքավորի տղեն ասեց. — Ա՛յ տղա, որ ինձ տանես հորս կուշտը, կասես պուճուր ախչիկդ եմ ուզըմ, մըն էլ մատիդ մատանիքը:

Էկան տուն: Հերը, մերը, քվորտանքը փաթըթվեցին տղին, լաց, էլան:

Թաքավորն ասեց. — Ուզա՛ տամ, որթի՛:

Ասեց. — Քու ջանի սաղութունը:

Ասեց. — Ուզա՛, ուզա՛:

Ասեց. — Ուզըմ եմ քու պուճուր ախչիկը, քու մատի մատանիքը, տասնըմին հատ էլ թաս:

— Տվի, տա՛ր, խերը տենես:

Օխտն օր, օխտը քշեր հարսանիք արին, էտ տղին ու ախչըկան պսակեցին, տարան դրին մի օթախ: Տղեն հանեց թուրը, դրուց մեչտեղ:

Ախչիկն ասեց,— Ինձ հավան չե՞ս, թե իմ հորը, որ թուրդ դրիր մեր մեչտեղը:

Ասեց. — Ախար իմ քառսուն ախպերն ա բռնված:

Հ'աոավոտը վե կացան, տասնըմին թասը առան, գնացին իրանց հ'երկիրը: Տարավ էտ ախչիկը իրենց տանը վե դրուց, հերը մնաց զարմացած, հ'ինքը գնաց թաքավորի կուշտը, հանեց տասներկու թասն էլ դրուց թաքավորի հ'առաչը:

Կանչեցին ջհուդին. — Հ'արի տենենք քու թասը ո՞րն ա, ճանանչի:

Ջհուդը որը վե կալավ, տեհավ մինը մնիցը լավ, հ'իմացավ ոչ ո՞րն ա հ'իրանը:

Թաքավորը տեհավ, որ ծռնութունը ջհըդըմն ա, բերիլ տվուց քառսուն ախպորը, մեր ղասաբին[1] կանչեց կուշտը, քոմմա ջհըդներին քամեց, քոմմեքին էլ ղիմա-ղիմա արուց:

  1. Դահիճ, (ծանոթ. բանահավաքի)