Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/144

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

հավ, օ՛հ, հրես մինը կանդալաղըմը կապած, օխտը թիզ միրուքն ա, մի թիզ՝ բոյը։

Ասեց.— Բարո՛վ, Միրզա-Վալի,— ասեց,— հանա թուրդ տո՛ւր, ես մեռնեմ, բոլ ա ըստեղ տանջվեմ։

Միրզա-Վալին թուրը հանեց ու տվուց։

Ասեց.— Օխա՜յ, Միրզա-Վալի մին էլ տո՛ւր՝ մի լավ մեռնեմ։ — Միրզա-Վալին մին էլ տվուց, ախչիկը հասավ որ կուռը բռնի, չկարաց, օխտը թիզ միրուքը, մի թիզ բոյը կանդալեքը եռացրեց, կտրտեց, մի սիլլա տվուց Միրզա-Վալուն, Միրզա-Վալին մեռավ, նա ախչիկը քցեց շալակն ու փախավ։

Իրիկունն օխտն ախպերն ավի տեղիցն էկան. էկան տեհան, որ տանը «նա թաս վար, նա համամ»[1]: Վեց ախպերով էլ ալբիալը իմացան, ասեցին.— Կարող ա դուռը բաց արած ըլի։ — Գնացին տեհան, որ Միրզա-Վալին վեր ընկած, ուշքը գնացած, օխտը թիզ միրուքը, մի թիզ բոյը չկա, ախչկանը վեր ա կալել, տարել։

Նաչար-Օղլին ասեց.— Ախպերտինք, էս ի՞նչ բան ա։

Ախպերտինքն ասեցին.— Դրան էսա չորս ամիս ա բռնել ինք, որ էս օթախի միչին սատկեր. քու ախպերը դուռը բաց ա արել, քու ախպորը տվել ա էս օրը քցել, մեր քվորն էլ վեր ա կալել, տարել։

— Բա,— ասըմ ա,— ո՞ւր պըտի տարած ըլի, տեղը չե՞ք իմանըմ։

Ասըմ ա.— Չէ՛, չենք իմանըմ, նա մի վիրունի բան ա, ով ա գիտում ո՛ւր ա տարել։

— Դե,— ասըմ ա,— քշերը կքնենք, առավոտը կլիսանա, ես դրա քամակիցը կէթամ։

Առավոտը վեր են կենում, Նաչար-Օղլին ասըմ ա.— Ախպերտինք, իմ ախպերը քառասուն օր ձեզ ամանաթ, թե ընչար քառասուն օրը էկա՝ էն ա էկա, թե չէկա՝ յա իմ ախպորը սըպանեք, յա թողեք՝ էթա իրա հոր տունը։

Ասըմ են.— Շատ լա՛վ։

Նաչար-Օղլին նստըմ ա իրա ձին ու ասըմ ա.— Դե՛հ, մնացեք բարին, ես էթըմ եմ։

Նաչար-Օղլին տանիցը դուս գալուն պես, վեց ախպերը Միրզա-Վալուն փաթաթըմ են սանիցը, ճրաքը դնում գլխին, շինում են

  1. Բառացի՝ «Ոչ թասը կա, ոչ բաղնիքը», «ոչինչ, ոչ ոք չկա» նշանակությամբ (ծանոթ. կազմողի):