Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/202

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

պատրաստեց, քցեց հ՚առաչ, ասեց.— Ինչ դուշման գա իմ վրա, տվեք ջախուփուրթ արեք։ Ընկան ճամփեն ու գնացին:

Խաբարը ո՞ւմից տանք։

Ջումշուդիցն ու մորիցը։

Ջումշուդը մորն ասեց.– Ըստի մեր մնալը զուր ա։

Մերն ասեց.— Բա ո՞նց էթանք ըստեղից, ինձ ոտ չունեմ. չեմ կարալ էթալ, դու պուճուր ես։

Ջումշուդն ասեց․— Բան չկա, քիչ-քիչ կշլակեմ, կտանեմ։

Ըտեղան որ դուրս էկան, քիչ-քիչ շլակըմ էր, տանըմ էր։

Շատ տարավ, քիչ տարավ, աստված գիտեր, բեզարեց, նստեցին։ Ջումշուդը գլուխը դրուց մոր ծնկան վրա, քունը տարավ, քնեց։ Էրազըմը տեհավ էրկու աղունիկ վեր են էկե իրանցից մխելի հեռու, իրար հետ խոսըմ են. մինն ասեց.— Վա՜յ, խեղճ տղա։

Էն մինն ասեց.— Խի՞ ա խեղճ։

Ասեց.— Բա խեղճ չի, ի՞նչ ա, մորը ոտ չունի, ինքն էլ պուճուր ա, կարըմ չի տանի։

Էն մինն ասեց.— Բան չկա, մենք ըստեղան կթռչենք, էրկու բմբուլ վե կընկնի մեզնից, ետով տղեն քնատեղիցը վե կկենա, հ՚իրանց նստած տեղը կքանդի, ըտեղ հ՚ախպուր դուս կքցի անմահական, կխմեն, մոր կտրած ոնները կածի ջուրը, մոր չոքերն էլ կդնի ջուրը, աստծու հրամանովը ոնները կողջանա, ամեն ոտը կդնի իրա տեղը, ետով էտ մեր բմբուլը վե կունի, հ՚ախպրիցը ջուր վե կունի, կքսի ոններին, կսաղանա, կըլի մորեն մեկ։ Վե կկենան, կընկնեն ճամփեն։

Ջումշուդը քնիցը վե կացավ, տեհավ էրկու բմբուլ ըտի վեր ընկած, գնաց բմբուլները վե կալավ, էկավ իրենց նստած տեղը փորեց, անմահական հ՚ախպուրը դուս քցեց, մոր ոնները քցեց ջուրը, չոքերը կոխեց ջուրը, աստծու հրամանքովը դրանք ողջացան, ամեն ոտը դրուց իր տեղը, բմբուլով ջուրը վե կալավ, քսեց ոններին, ոնները լավացավ, էլավ մորեն մեկ։

Մերը ասեց.— Էս ի՞նչ բան էր։

Ասեց.— Էրազըմըս տեհա, որ էրկու աղունիկ ընտի վեր են էկե։

Մերը ասեց.— Դրուստ ա, էրկու աղունիկ ըտի կային, թռան։

Ջումշուդը պատմեց էրազը: