Մերը փառք տվուց աստծուն, վե կացան, ընկան ճամփեն:
Շատ գնացին, քիչ գնացին, խաբարը ո՞ւմից տանք՝ Խուրշուդը ըտդար ղոշընով, քրդերով, արաբներով գալիս էր: Մտիկ արուց տեհավ, մինն էլ մերն ա:
Շաշմիշ էլավ, ասեց.— Թե էս իմ մերն ա, իմ մերը ոններ չուներ, նա որ Ջո՛ւմշուդն ա:
Տվուց շամադանին, ղոշունը, արաբները, քուրդը խափանեց, որ չէթան տան, վնասեն ախպորը։ Ետով գնաց մոտացավ, տեհավ որ իրա մերն ա, ու իրա ախպերն ա: Էկան հ՚իրար բարովեցին:
— Մեր,— ասեց, — էս ի՛նչ էլավ՝ քու ոնները լավացավ:
Ոնց որ ըլել էր՝ ընենց էլ ասեց Խուրշուդին, ետով ետ դառան էկան էն անմահական հ՚ախպրի կուշտը, նրանք էլ ջուր խմեցին, լվացվեցին, էկան հասան իրանց հ՚առաչվա ղազեն։ Ըտեղ շամադանի հնարքովը շինեցին մի թաքավորական պալատ։
Թող ըտե նստեն. մենք խաբարը ումի՞ց տանք՝ Ասլանիցը։
Ասլանը կռվից ետ դառավ էկավ, տեհավ, որ տանը կնիկը չկա, թաքավորին ասեց.— Թաքավոր ի՞նչ նամակ իր գրե ինձ. Չէ՞ ես գրեցի, թե պահեք ընչըմ ես գամ։
Թաքավորն ասեց.— Ասլան, քու կնիկը փիս չէր, մի խելոք, մի հնազանդ օղլուշաղ էր, էրկու տղա էր բերե, մինը մընիցը սիրուն, էտ ի՞նչ նամակ իր գրե, թե՝ ըտոնց կորցրա, ես էլ կորցրել եմ։
Ասլանը վե կացավ, ընկավ հանդը ման գալու։ Ման գալով գնաց էն տեղը, որ էտ կնկանը բերել էր, նստեց հ՚ախպրի վրա, մտածըմ էր իրա հըմար։ Դու մի՛ ասի, էտ ախչկա մենձ ախպերը մտածեց, ասեց. «Իմ անզգամ կնիկը, մի քիր էր՝ օխտն ախպեր ինք, մեզնից կորցրուց: Յարաբ ման գամ՝ կարա՞մ քթնի»:— Ման գալով էկավ էտ հ՚ախպուրը, որ բերել ին, չոքերը կտրել ին, վեր ին դրե։ Էկավ տեհավ, որ մի մարթ էլ կա ըտի։ Մութն էր օրը, էկավ դրան բարով տվուց, անծանոթ հ՚իրար հետ բարովեցին։
Ասեց.— Ա~յ մարթ, դու ի՞նչ մարթ ես. մութն ա, մնանք էս հ՚ախպրի վրա:
Խոսացին, ասեց.— Քշերը ո՞նց պըտի լուսացնենք, արի դու քու գլխի անցածը ասա՛, ես էլ իմը, մինչի լիսանա, դու կէթաս քու բանին, ես էլ կէթամ իմ բանին: