Խոսացին, հ՚ամենքը հ՚իրա գլխի էկածը ասեց։ Խոսքներիցը բելլու արուց, որ Ասլանի ըստեղան տարած ախչիկը, թաքավորի տղեն մտածեց, թե էս կա չկա՝ իմ քիրն ա։ Էրկսի խոսալը քիչ հ՚իրար մոտ էկավ։
Ասլանն ասեց.— Իմ կնկանն եմ ման գալի։
Թաքավորի տղեն էլ ասեց.— Իմ քվորն եմ ման գալի։
Քնեցին. առավոտը վե կացան, ասեցին.— Էրկսիս ասածն էլ մին ա։
Ընկան հ՚իրար հետ գնացին։
Գնացին, շատ ու քիչ աստված գիտա, գնացին մոտեցան էն տեղին, որ Խուրշուդ, Ջումշուդը մնըմ ին:
Ջումշուդը դուս էկավ դուռը, մտիկ արուց, տեհավ էրկու մարթ ա գալի, հավար տարավ, ասեց.— Խուրշուդին տանող դավրեշները գալիս են, ես էթըմ եմ դրանց սըպանեմ:
Մերը դուս էկավ հետը, մտիկ արուց էտ մարթկերանցը, տեհավ որ մինը իրա մարթն ա, մինն էլ իրա ախպերն ա։
Ջումշուդին ասեց.— Բան չկա, թող գան, ըտոնք դավրեշ չեն:
Էկան մոտեցան, բարով տվին, դրանց ղոնաղ վե կալավ, տարավ դրուց մի ջոկ օթախի մեչ, ետով տղերանցն ասեց.— Խուրշո՛ւդ, Ջումշո՛ւդ, էն մինը ձեր քեռին ա, էն մինն էլ ձեր հերն ա։
Ասեցին.— Մո՞նց, մեր հերը ո՞րտիան ա։
— Դե,— ասեց,— որ ինձ հավատըմ չեք, գնացեք, դռանը հ՚անգաջ դրեք։
Գնացին հ՚անգաջ դրին։
Քեռին ասեց.— Էտ իմ քիրն ա։
Ասլանն ասեց.— Թե որ քու քիրն ա, իմ էլ կնիկն ա, էտ ա որ նրա ոնները կտրած էր, ըտունը սաղ ա, դրա համար ես շաշմիշ եմ ըլըմ։
Տղեքը խաբար տարան մորը, ասեցին.— Ա՛յ մեր, ոնց ասըմ ես, ընենց ա. քեռին ասըմ ա՝ «Էտ իմ քիրն ա», մեր հերն էլ ասըմ ա. «Դրա ոնները կտրած էր, դրանից քընար չեմ հանըմ»:
Դրանց պատվեցին, պահեցին ընչար լիսացավ, ճամփու քցեցին։ Մերը դրանց խուրջնի մեչը մի թաս դրուց։ Դրանք որ ճամփին էթըմ ին, մերը ղրկեց Խուրշուդին, ետ դարձրուց ճամփիցը, բերուց տուն, ասեց.– Ա՛յ մարթիք, գողութունը չոլըմը կանեն:
Ախպերը պատասխանեց.— Ընչի՞ հըմար, մենք հո գող չենք: