Թաքավորը հրամայեց, որ հ՚ամեն օր մի ախչիկ տան ուշապին՝ ուտի: Սալդաթները գնացին չոլերը ման գալու, որ հ՚անտեր ախչիկ քթնեն, բերեն տան ուշապին։
Օրվա մի օրը մի ախչիկ քթան, անըմը՝ Արևհատ, բերին թաքավորի կուշտը։
Թաքվորն ասեց.— Տարե՛ք, տվեք իմ տղին։
Էլ կարըմ չին որ դուռը բաց անեին էտ ուշապի երկուղիցը, Արևհատին տարան երթկիցը կախ արին, տվին ուշապին:
Արևհատն ասեց.— Բարիլիս քե՛զ, թաքավորի որթի՛։
Ուշապը խրխին պատռեց, դառավ մի լավ տղա, էկավ ախչկա կուշտը. շատ սիրեցին հ՚իրար։
Թաքավորն ասեց.— Գնացեք տեհեք՝ ախչկան կերե՞լ ա, թե ոչ։
Գնացին տեհան, որ ուշապը դառել ա մի լավ տղա։
Տղեն ասեց.— Խի՞ էր դռները փակել, բաց արե՛ք։
Դռները բաց արին, գնացին թաքավորին ասեցին.— Քու ուշապը մի լավ տղա ա դառել։ Էն ախչկա հետ ասըմ ա խոսըմ։
Թաքավորը շատ ուրախացավ, էկավ հ՚իրա տղի կուշտն ասեց.— Բարի լի'ս, որթի՛։
Տղեն ոտի կաննեց, Արևհատն էլ ոտի կաննեց, գլուխը վե բերին թաքավորին:
Թաքավորը շատ ուրախացավ, տեհավ որ հ՚իրա տղեն շատ կատարյալ տղա ա, Արևհատն էլ շատ աբռով ախչիկ ա:
— Է,— ասեց,– որթի, հմի ի՞նչ ես ուզըմ:
Տղեն ասեց.– Թաքավորն ապրած կենա, ինձ պսակի Արևհատի հետ։
Թաքավորը հարսանիք արուց, օխտն օր, օխտը քշեր կերան խմեցին, Արևհատի ու Օձմանուկի կենացը խմեցին:
Հարսանքից ետո թաքավորը կանչեց Արևհատին ու ասեց.– Որթի՛, մի պատմի տենենք՝ դու ո՞ւմ ախչիկն ես։
Արևհատը ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես մի հ՚անտեր ախչիկ եմ, հեր ունեմ ո՛չ, մեր ունեմ ո՛չ, մի խորթ մեր ունեի. հ՚ամեն օր ինձ մի գրվանքա բուրթ էր տալի ու ասըմ. «Տավարը տար արածացրու, էս բուրթն էլ կմանես, հ՚իրիկվանը կբերես»: Ուտելու էլ մի կտոր չոր հաց էր տալիս ու ասըմ. «Հացի կեսը հ՚իրիկունը ետ կբերես»: