Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/219

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
18. ՈՍԿԵ ՔԱՔՈՒԼ ՏՂԻ ՀԵՔԻԱԹԸ

Հ՚առաչվա ժամանակը մի թաքավոր կար. շատ զոռբա թաքավոր էր: Դրան էրկու տղա ուներ, մի կնիկ: Մնէլ արաբ մեհտար[1] ուներ։ Դրա հ՚ամենան մի բանը էտ մեհտարի ձեռովն էր հ՚անց կենըմ. տղեքանցիցը ավել էր սիրըմ, որ հ՚իրան հավատարիմ էր: Արանքը քաշեց մի վախտ, թաքավորի կնիկը մեռավ: Թաքավորը շատ էր տխրում, մի հինգ տարի արանքը քաշեց, կանչեց հ՚իրա արաբ մեհտարին:

— Մեհտար,— ասեց,— էրկու ձի հազրա, էթանք մի քիչ ման գանք, սիրտս բացվի:

Արաբը վե կացավ, էրկու ձի հազրեց, հ՚իրանց նետը, աղեղը, գուրզը և թուրը կապեցին, գնացին հանդը: Ման ին գալի, ավղուշ ին անըմ: Գնացին քաղաքիցը դուս մի հ՚ախպրի վրա իրեք ախչիկ տեհան՝ նստած ջուր են լցնըմ: Ախչկեքը մինը մընի հետ խոսաց:

Մենձ քիրն ասեց.— Որ թաքավորն ինձ առնի՝ ես թաքավորի հըմար մի խալիչա կգործեմ, որ ղոշունը վրին նստի՝ կեսը դարտակ մնա:

Թաքավորը հ՚անգաջ էր անըմ էտ խոսքին:

Միշնեկ քիրը ասեց.— Որ թաքավորն ինձ առնի՝ ես մի չատիր կգործեմ, ղոշունը տակին նստի՝ կեսը դարտակ մնա:

  1. Ձիապան, (ծանոթ. բանահավաքի)