Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/258

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Տղեն վրա բերուց. — Քու ջանը սաղ ըլի, ես կպահեմ, թողալ չեմ որ մի ղուշ հ՚անց կենա:

— Կարելի ա իմ ախչիկը քու պատկերին ա խափվել, — ասեց թաքավորը, — թե որ դու ըդար ղոչաղ ես, իմ տղին Նուռեի դարվիշը բռնել ա, թե գնացիր բերիր՝ էնա կհավատամ, որ դու ախչըկանս զոռել ես, կտամ քեզ: Որ բերես տղես՝ լիզուդ ինչ պտըտի՝ կտամ: Դե՛ հ՚էքուց հ՚առավոտենց վե կաց գնա:

Քշերր քնեց տղեն ըտեղ, աքլորը կանչեց, քնից օյանմիշ էլավ, ասեց. — Այ հա՜յ, ես մի ախչկա խաթեր էթամ Նուռեի դարվիշի հետ կռվեմ. համա ինչ արած, էթալ պտեմ:

Մըն էլ տեհավ ախչիկը դուռը բաց արուց. — Ա՜յ տղա, հորս ասա՛ թե ես գիտեմ ոչ դրա տեղը, թող ախչիկդ գա ինձ շանց տա, ետ դառնա։ Թե որ հ՚ուրիշ մարթ գիտի՝ ուրիշ մարթ ղրկա՛, բան չկա:

Հ՚առավոտը լիսը բաց էլավ, տղեն գնաց թաքավորի կուշտը, ասեց. — Թաքավորն ապրած կենա, էթալը՝ էթամ, համա տեղը գիտեմ ոչ. կուզես ախչկանըդ ղրկա ինձ հետ գա, շանց տա, ետ դառնա։ Թե հ՚ուրիշ մարթ կա, ուրիշ մարթ ղրկա, հետն էթամ։

Թաքավորը շատ մտածեց էտ բանի հըմար. «Ղրկեմ՝ ինչ անեմ, ղրկեմ ոչ՝ ինչ անեմ։ Վայ թե ախչիկը առնի, էթա, ես մնամ շլինքս ծուռը»։

Նազրի մինն ասեց. — Դու հ՚ուրիշ բան մտածիլ մի՛, թաքավոր, սա ընենց տղա չի, հ՚աշկերիցը վարթ ա թափըմ։

— Որ ըտենց ա, ախչի, գնա՛ շորերդ փոխա, արաբզդի շորերը հաքի, տար էտ տղին շանց տուր, վե կաց, հ՚արի. դառնաս հա՜ խափվես ոչ տղին, մենք մնանք ըստե կասկածավոր:

Հաքավ ախչիկը հ՚իրա շորերը, նի էլավ ձին, քշեցին: Գնացին, տղեն բոզ ձիու մազը քաշեց, բոզ ձին էկավ, նի էլավ՝ գնացին։

Ախչիկն ասեց. — Իմ հոքիս, զարթնե[1] էս, էլ կռիվ արած կա՞ս, թե հ՚առաչի անքամն ա կռիվդ՝ ետ դառ էթանք ձեր տունը, թե չէ հ՚ուրիշների հետ էլ ես կռիվ արել՝ էթանք։ Շատ դժար տեղ ա, հա՜:

— Ի՞նչ դժար ա։

— Դե կա՛ց, պատմեմ քեզ: Նուռեի դարվիշը անմահ ա,

  1. Բացի, (ծանոթ. բանահավաքի):