Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/262

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Էկան չինարի ծառի տակը վեր էկան, որ քշերը ըտեղ մնան, հ՚առավոտը էթան հ՚իրանց ախչըկա տունը։


Գանք Ամիր-Շամիրի տղի կուշտը։ Տղեն ձին նի էլավ, գնաց ավի. իրեք սար ման էկավ, հեչ բան չտեհավ, էկավ Քոռ դևի սրնոոր, մի հատ մարալ դուս էկավ ձիու հ՚առաչը: Մարալը գնաց՝ հ՚ինքը գնաց, մարալը գնաց՝ հ՚ինքը գնաց, գնաց տեհավ որ մի Քոռ դև մի զորքի հ՚աոաչը բռնել ա՝ կոտորըմ ա. որ դևը գոռըմ չի է՜, երկինք–գետինք դողում ա։

— Է՜, թաքավոր, – ասեց տղեն, –դուք դինջացեք, ըսօր կռիվն իմն ա։

Ասեց ու քշեց դըբա Քոռ դևը, դրանք վեր էկան՝ թամաշ արին։ Տղեն ձին քշեց, թուրը հաղացրուց, թուրը քցելուն պես՝ դևի գլուխը ֆռռաց։ Թուրը դրուց ճակատին՝ էկավ թաքավորի հ՚առաչին կաննեց. – Էս է՜ր, ըսդար վախտ բանտ իք ըլել։

— Ըտենց կըլի, որթի՛, շահել ես:

Քշերը ըտտեղ կացան դրանք, հ՚առավոտը ընկան ճամփա։

Ճամփին թաքավորն ասեց. — Ա՛յ տղա, ո՞ւմ տղեն ես։

Ասեց. — Ամիր-Շամիրի տղեն եմ։

Ասեց. — Ղո՞րթ։

— Բա չէ՛՝ սուտ։

— Մորդ անըմն ի՞նչ ա:

— Ալմաստ։

— Վա՜յ դու իմ թոռն ես, – ասեց թաքավորը ու փաթըթվեց տղին։ Տատը մգար դիմանըմ ա։

— Մերդ սա՞ղ ա, այ բալես,— ասեց ու հ՚ինքն էլ փաթըթվեց։

— Սաղ ա, տատի ջան, դուք իմ մոր ի՞նշն եք։

— Քու մերը մեր ախչիկն ա, ա՛յ բալամ:

Գնացին, հասան տուն, կերան խմեցին՝ ուրախացան, դրանք հասան հ՚իրանց մուրազին, դուք էլ հասնեք ձեր մուրազին։

Երկնքից իրեք խնձոր ընկավ, մեկը՝ ասողին, էրկուսը՝ լսողին։