Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/307

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Կասի. — Գնա՛ցեք, կանչեք գա Ավչու տղեն։

Կէթան կկանչեն, կգա Ավչու տղեն։ Թաքավորը ուրախ-ուրախ տեղ շանց կտա, կշտին կնստացնի, շատ կարքով տղին կպատվի։

— Հը՛, — կասի, — նա՛զիր, — կասի, — Ավչու տղին կտանես իմ խազնեն, ինչքան կամքումը կա՝ իրա հըմար ոսկի վեր ունի:

Նազրի սրտին հասել ա, Ավչու տղին կտանի խազնեն, կտա վեց կոպեկ փող, էրկու հատ էլ սիլլա, կասի. — Դե՛, գնա՛, քու հախը էտ ա։

Տղեն մալուլ ետ կգա մոր կուշտը։

Մերը կասի. — Ո՛րթի, խի՛ ե՞ս տխուր:

— Ի՞նչ անեմ, ա՛յ մեր, տվուց նազիրը վեց կոպեկ փող, էրկու սիլլա։

Կասի. — Բան չկա, որթի:

Տղեն վե կունի թվանքը, էլեդ կէթա ավղուշ։


Խաբարը տանք նազրից։

Նազիրը կասի. — Թաքավոր, հըլա դու դրա վրին ես ուրախանըմ, ֆլի օսկոռից օթախ, Շամ-չրաղը միչին, դրախտական ծառը դռանդ, դու ջահել թաքավոր, այսինչ երկրըմը մի թաքավոր մի ախչիկ ունի, անումը Փերիզակ խանըմ, բա որ էն էլ քու կնիկը ըլի՝ ի՞նչքան կուրախանաս։

Թաքավորր կասի նազըրին. — Ո՞վ կբերի էտ ախչիկը։

Կասի. — Ավչու տղեն կբերի։

Մարթ կղրգի թե. — Կանչեք գա Ավչու տղեն։

Կգա Ավչու տղեն, գլուխ կտա, կկաննի։

Թաքավորը կկանչի, կշտին կնստացնի. — Հը՜, — կասի, — Ավչու տղա, այսինչ երկրըմը կա մի թաքավոր, նրան ունի մի շատ սիրուն ախչիկ, անումը՝ Փերիզակ խանըմ, պըտի էթաս՝ բերես ինձ հըմար։

Տղեն շատ տխուր վե կկենա, կէթա մոր կուշտը։

Մերը կասի. — Որթի, խի՞ ես տխուր։

Կասի. — Ի՞նչ անեմ, ա՛յ մեր, թաքավորը ընենց բան ա ուզել, որ գլուխ գալու բան չի։

— Ի՞նչ ա ասել, ա՜յ որթի։

Տղեն պատասխանըմ ա մորը. — Ասըմ ա՝ գնա այսինչ երկրի