տարան։ Արաբները, որ քաշվան, էտ տղեն կանչեց հուրի-փարքանցը. դրանք էլ ամեն վախտվա ղայդա ածելով, թռվռալով էկան: Սուփրեն էլ որ բաց արեց, սկսեցին քեֆ անիլը։ Ընտե նոր թաքավորի կնիկը զարթնեց, տեհավ ի՜նչ տեհավ։
Ասեց․— Ա՛յ հարա՜յ, ախչկանս էլ են բերե ըստե, որ էն օրն ա ընկե։
Թաքավորի կնիկն էր՝ նստեց ըտե ու դրանց ամեն արարմունքին թամաշ արեց։
Ըտոնք[1] ըտե կերան խմին ու քաշվին գնացին. մնացին Չոփչին ու թաքավորի կնիկը մենակ։
Թաքավորի կնիկն ասեց.— Ա՛յ տղա, դո՞ւ ես ըսենց ամեն քշեր իմ ախչկանը բերըմ ըստե։
Ասեց.— Այո՛, մայրի՛կ ջան, ե՛ս եմ, քեզ էլ մեղա, քու ասսուն էլ։
Ասեց.— Ա՛յ տղա, ի՞նչ կըլներ, որ դու մարթավարի գայիր իմ ախչիկն ուզեիր, մենք էլ տայինք քեզ։
Ասեց.— Մայրիկ ջա՛ն, եթե ես գայի ուզեի, թաքավորն իրա ախչիկը ինձ չէր տա, ես ընենց մի բան եմ արե, որ հըմի թաքավորըն իրա ախչիկը ուրախութունով ինձ կտա։
Կնիկն ասեց.— Ես իմ բաժինը տվի, աստված շնորհավոր անի հըմի մնաց որ թաքավորն էլ տա, հըմի դե դու ոնց ինձ բերել ես ընենց էլ ղրկի իմ տեղը։
Արաբներն ալբիալը էկան թաքավորի կնկանը տարան:
Էտ առավոտը թաքավորը կանչեց իրա կնկանը, հարցրեց.— Ա՛յ կնիկ, բա դու ըսկի բան չիմա՞ցար մեր ախչկանիցը:
Ասեց.— Ա՛յ մարթ, ինչ գլուխդ ցավացնեմ, ինչ ես եմ տեհել իմ քյաֆուրը չտենա։ Հըմի որ ես բերանացի ասեմ, դու չես հավատա, պըտի քու աչքովը տենաս, որ հավատաս։
Ասեց.— Բա ես ո՞նց կարամ տենա, ա՛յ կնիկ։
Ասեց.— Որ ուզում ես տենաս, պըտի էս քշեր էթաս ախչկանդ տեղըմը քնես, որ նոր հավատաս։
Էտ քշեր թաքավորը իրա ախչկա տեղըմը քնեց. քշերը արաբները դրան էլ տարան՝ չիմանալով, որ թաքավորին են տանըմ։ Ըտե նոր հուրի-փարիքն էլ էկան իրանց ղալմաղալներովը, սուփրեն բաց
- ↑ Դրանք։ (ծանոթ․ բանահավաքի)։