Ով գալիս էր ծաղիկ առնելու, պառավն ասում էր.- Ավելնորթ հ’աշկի լսով եմ ծախում։
Բիրադի զարմանըմ ին, ասում ին.— Էս պառավը գի՞ժ ա, ում ավելի հ’աշկի լիս ունի, որ տա ծաղկով:
Պառավը էկավ հասավ թաքավորի պալատի առաչը։ Թաքավորի հարսը փանջարիցը պառավին որ տեհավ, կանչեց իր կուշտը, ջիբիցը մի բուռ ոսկի հանեց տվեց, որ ծաղիկ առնի։
Պառավն ասեց.— Էս ծաղիկը փողով չեմ ծախըմ, ավելնորթ հ’աշկի լսով եմ ծախըմ։
Թաքավորի հարսը որ լսեց հ’աշկի լսի անըմը, ձեռը տարավ ջեբերքը, ման էկավ, հ’աշկի լսերը քթավ, տվեց պառավին, պառավը օխտ-ութ դաստա ծաղիկ ուներ, տվեց էտ հարսին, հ’աշկի լսերը առավ ու եգին տուն էկավ։
Վարդիթերը ոնների ձենը որ լսեց, ասեց.— Նանի ջան, բերեցի՞ր:
Պառավը ասեց.— Բա՛լա ջան, բերի, արի ա՛ռ։
Ախչիկը հ’աշկի լսերը պառավի ձեռիցը առավ, պառավին թազադան ղրկեց ախպուրը. ասեց.— Գնա՛, թաղա ջուր բեր:
Պառավը գնաց, ջուրը բերեց։ Ախչիկը հ’աշկերը դրեց տեղը, բմբուլը թաթախեց ջրի մեչը, քաշեց հ’աշկերը, հ’աշկերը սաղացավ, պառավի յարեն էլ հետը սաղացավ:
Պառավն ու Վարդիթերը իրանց հըմար թող քեֆ քաշեն, մենք խաբարը տանք թաքավորի տղիցը:
Թաքավորի տղեն էկավ տեհավ ծաղըկները պատերին կպցրած ա ղաստով, շատ ուրախացավ, ասեց.— Էլ խի՞ իր ծեծվըմ, խի՞ իր ջարթվըմ դու, ես էս ծաղկըներն ի ուզըմ։
— Դե,— ասեց,— մի վե կաց ման արի։
Ասեց.— Ի՞նչ շատ վռազացնում ես ինձ։
Չվեկացավ. էլի դրան ծեծեց ու գնաց ջոկ տեղ քնելու։ Իրա մտքին մտածեց, որ ես իմս քթել եմ, նշանները դուս ա էկե։ Ըտոնք մի ժամանակ ըտենց մնացին, էկավ որ մայիսի օրերն էր, թաքավորը իրա ձիանը ղրգեց պահելու. ձենը գնաց էտ պառավին։
— Հա,— ասեց,— պառավ, ի՞նչ կա,— ասեց,— որ մեր թաքավորը ձիանը տալիս ա պահելու։