Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/347

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Էտ բազրկյանները էկան, ասին.— Էս ի՞նչ բան ա:

Ախչիկն ասեց.— Բազրկյան ախպերտի՛նք, հեռացե՛ք, մի անթրավի եմ պատահե, ձեզ էլ ինձ հետ կվառի:

Բազրկյանի մեկն ասեց.— Ետ անենք:

Մեկն էլ ասեց.— Ա՛յ ախպեր, արի՛ էթանք, ազատվենք էս խաթիցը:

Հ’էլան գնացին: Գնացին մի տեղ վեր էկան:

Մեկ էլ թաքավորի ախչիկը տեհավ էրկու հատ հալիվոր էկան:

Էտ հալիվորներն ասին.— Թաքավորի ախչիկ, էս ի՞նչ բան ա, էս ի՞նչ նաղլ ա:

Ասեց.— Բաբի ջա՛ն, հեռացեք, մի անիրվարի ձեռ եմ ընկել, կգա ձեզ էլ ինձ հետ կվառի:

Էտ հալիվորի մեկը չլսեց, ջիբիցը հանեց մի դանակ, էտ ճոպանը փրթեց, ախչկանը ետ արեց, բեռը վե բերեց, բեռն էլ ի՞նչ էր` բամբակ: Ախչկանը դրեց էտ բամբակի մեչը, բարցեց ու գնաց: Գնաց տեհավ բազրկայանները ըտեղ վեր են էկե, մի մանգզիլ հեռու վեր էկավ:

Էկավ Հարամբաշին, տեհավ որ ախչկանը ետ են արել, գնաց դըբա բազրկյանները:

— Բազրկյան ախպե՛ր,— ասեց,— ըսենց մի ախչիկ կար, ո՞րըդ տեհաք:

Բազրկյաններն ասին.— Ախպեր, մենք չենք տեհել:

Թողաց գնաց դըբա էն հալիվորը, ասեց.— Բարի հաջողում, բարի:

Ասեց.— Ասսու բարին:

Ասեց.— Բաբի, ֆլան տեղը մի ախչիկ կար կապած, ո՞րըդ ետ արիք:

Ասեց.— Էտ ախչկանը մենք չենք տեհել.— Վերչը ասեց.— Այ որթի, էս մենք, էս էլ մեր բեռները` ման էկեք քթեք:

Հարամբաշին ման էկավ` բան չքթավ, ետ դառավ:

Ետ դառավ, նորից գնաց բազրկյանների կուշտը, ասեց.— Պըտի ձեր բեռները ման գամ:

— Է՜, ման արի, ա՜յ որթի, ման արի՛:

Ման էկավ, ըտեղ էլ չքթավ: Նորից Հարամբաշին ետ դառավ, ընկավ աշխարը` ման գալու:

Էտ բազրկյաններից մինն ասեց.— Կարելի ա էտ հալիվորներն