Ասըմ ա.— Իրիկունը կգա։
Իրիկունը ախչիկը մոր հետ էթըմ ա օթախը պառկըմ, ձուկը էլի գալիս ա, խրխին հանըմ՝ մարթ դառնըմ, նստըմ զանքաչի հետ ասըմ-խոսըմ։
Առավոտը էլեդ դառնըմ ա ձուկ։
Մերը ախչկանը ասըմ ա.— Ախչի, դրա խրխին պըտի կրակես, որ դրան ազատութուն ըլի:
Էքսի իրիկունը ձուկը որ խրխին հանըմ ա, ախչիկը վեր ա կենըմ, խրխին քցըմ կրակը։ Որ քցըմ ա կրակը, տղեն զարթնըմ ա, դառնըմ աղունիկ, ասըմ.— Թաքավորի ա՛խչիկ, էս ա ես գնացի, էրկաթե տրեխ հաքնես, պողպատե գավազան վեր ունես, քթնես՝ քու բախտիցը, քթնես ոչ՝ քու րախտիցը։— Ասըմ ա ու թռչըմ։
Թաքավորի ախչիկը առավոտը վեր ա կենըմ ասըմ կեսուր, կեսառին.— Ա՛յ ձեր տունը շինվի, էն թառլանը իմ ձեռիցը թռավ, ինձ խարջլըղ տվեք, ես էթամ՝ քթնեմ։
Դա շատ փող վեր ա ունըմ. էթըմ ա օխտը ճամփի մեչտեղը մի խեյրաթ-խանա ա շինըմ՝ էթողը, գալողը հաց են ուտըմ, էթըմ են։ Էտ ախչկա սովորությունը էն էր, որ էկողից էլ, էթողից էլ հարց կաներ, թե՝ գլխին ի՞նչ ա էկե, ինչ ա տեհե, լսե։
Ըտեղ մի հեր, մի տղա լսըմ են, որ ըտեղ խեյրաթ-խանա կա, ասըմ են թե՝ էթանք ընտեղ ապրենք։ Ճամփին տղեն ետ ա ընկնըմ մի յառի տակին. տենըմ ա մի թեթև դուռը, մտիկ ա տալի, տենըմ հ'իրեք աղունիկ նստած սուփրի գլխին, կենաց են խմում։ Մինը ասըմ ա.— Խմենք էն բազրկյանի տղի կենացը, որ մենք խլել ենք թաքավորի տղի ձեռիցը, տարել ենք մեշեն պահել:
Էտ հեր ու տղեն գալիս են խեյրաթ-խանեն։ Ախչիկը գալիս ա, ասըմ ա.— Ա՛յ բիձա, ա՛յ տղա, գլխըներդ ինչ էկել ա՝ պատմեք։
Տղեն վեր ա ունըմ հորն ասըմ ա.— էրեկվա տեհածը ասե՞մ։
Հերը բարկանըմ ա տղի վրին թե.— Էտ էլ բան ա, որ պատմես: Ախչիկն ասըմ ա.— Պատմի՛, պատմի՛։
Տղեն պատմըմ ա, ինչ որ տեհել էր։
Ախչիկը էտ խեյրաթ-խանեն բախշըմ ա էտ հեր ու տղին, ինքը վեր ա կենըմ, էթըմ էտ մեշեն։ Էթըմ ա էտ մեշըմը հ'ախպուր ա ըլըմ` էտ հ'ախպրի կուշտը տափ ա կենըմ։ Գալիս ա ճաշի վախտը, տենըմ ա հը՛, հ'իրեք աղունիկ էկան, էտ ախպրի վրին վեր էկան,