Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/379

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դառան հ'իրեք հատ զանահլի[1] ախչիկ, ձեն տվին.- Արա՛բ, ամանաթը բեր:

Մի արար էրևաց, նի'լավ ծառը, մի ղութիկ վե բերուց. բաց արին, սրտի վրին դրած թուխտը վե կալան, մի տղա հ'էլավ նստեց: Վե կացան չորսն էլ տկլորացան, նի մտան հավուզը լողացան, հ'էլան հաքնվան, նստեցին հաց կերան, էլ ետ տղին դրին ղութիկը, թուխտը դրին սրտին, կանչեցին.— Արա՛բ, տար դի իրա տեղը։— Արաբը վե կալավ, տարավ դրուց էլեդ ծառի վրին։

Թաքավորի ախչիկը հեռվանց թամաշ էր անըմ, տենալու հետ ճանանչեց, որ էտ տղեն իրա մարթն ա։ Աղունըկները թռան, էտ ախչիկը դուս էկավ, նի'լավ ծառը, վե բերեց ղութին, բաց արուց, թուխտը վե կալավ, տղեն նստեց, ասեց.— Ա՛յ ախչի, էս ո՞նց քթար դու ինձ։

Ախչիկն ասեց.— Դե՛, քթել եմ, իմը՝ դու, քունը՝ աստված։

Ըտե թող դրանք քեֆ անեն իրանց հըմար, ընչար աղունըկների գալու վախտը։ Էլի դնըմ ա տղին ղութու մեչ, թուխտը դնըմ սրտին, բանցրացնըմ, դնըմ ծառի վրին։

Մի տարի դա ըտենց ապրըմ ա, դրանցից ըլըմ ա մի տղա։ Անց ա կենըմ մի վախտ, մի օր էրեխովն են ըլըմ, գալիս ա աղունըկների գալու վախտը. եգին-եգին դնըմ ա մարթին ղութին, թուխտը սխալվում ա թարս ա դնըմ, էթըմ ա տափ կենըմ։

Գալիս են աղունըկները, էլ ետ ձեն տալի.— Արա՛բ, ամանաթը բեր։

Արաբը էտ ղութին բերըմ ա, բաց են անըմ, տենըմ են թուխտը թարս ա դրած սրտին, ասըմ են.— Կա չկա, էտ ղանջղը էկել ա քթել. արա՛բ, էս ամանաթը կտանես Բաղեմա քաղաքը, տենանք ո՞նց կգա՝ կքթնի։— Ասեցին ու անհայտացան։

Մնաց թաքավորի ախչիկը իրա տղի հետ՝ ախ ու վախ անելով: Ընկավ ճամփա, գնաց։ Գնաց մեշի մեչ մի հ'ախպուր տեհավ, մոտացավ, տեհավ որ հ'ախպուրը անգին քարեր ա քցըմ, էտ քարերիցը ինքը վե կալավ, ջեբ ու ծոց լքցըրուց, էլեդ իրան ճամփեն բռնեց, գնաց։ Գնաց դուս էկավ մի քաղաքի ղրաղ։

Ըտեղ էլավ մի հալիվորի ու մի պառավի ղոնաղ։ Էրեխեն մենձացավ, դառավ տասը տարեկան, դուս էր գալի իրա թայդաշ էրեխեքանց հետ վեք էր հաղըմ։

  1. Սիրուն (ծանոթ․ բանահավաքի)։