Այլուխը դրեց աչքերին ու լաց ըլնելեն գնաց տուն։
Ասեց.— Ա՛յ կնիկ, որ դու իմ գլուխը էտ օյինը հանիր, ըսօրվանի էս տանիցը դուս արի. բուջարդ իմ հ’աշկին չէրևա։
Էտ կնիկն էլ շատ լաց էլավ, մղկտաց, տեհավ որ անգաջ չի անըմ, գլուխն առավ ու մի դըհով գնաց։
Գանք խաբարը տանք տղիցը։ Էտ տղեն էր՝ շատ գնաց թե քիչ, աստված գիտա, գնաց Սպահան։
Մի քուչով անց էր կենըմ, պատահեց մի հալվաչու դուքանի, տեհավ որ հալվաչին հրես հալվեն էփըմ ա ու տաք-տաք ծախըմ․ կայնեց երկար թամաշ արեց։
Էտ հալվաչին որ տեհավ, դա շատ ա կայնըմ ըտե, ասեց․— Ա՛յ տղա, թե որ փող չունես, առ մի կտոր հալվա ա՝ կեր ու գնա, աստված քեզ հետ։
Ասեց․— Չէ՛, սոված չեմ, համա էթալու տեղ չունեմ, իմ խընթիրքը էս ա, որ ինձ վեր’նես կուշտդ հ’աշկերդ։
Հալվաչին տեհավ որ դա եթիմ տղա ա, ինքն էլ շատ սիրուն, խելոք էլ էրևըմ ա, ասեց․— Լավ, արի իմ կուշտը, ես քեզ իմ արհեստը կսովրացնեմ, վերչը ըտով քու գլուխը կպահես։
Արի տես որ էտ տղեն դրա կուշտը էթալուն քիմը ամեն բանը կարգի բերեց։ Հալվաչին տեհավ, որ էտ տղի ձեռիցը ամեն բանը գալիս ա, ասեց․— Ա՛յ որթի, էս դուքանը քեզ եմ տալի, դու գիտաս, ոնց կուզես, ընենց յոլա տար,— ասեց ու ինքը քաշվեց իրա տունը։
Էտ տղի գործը ընդար աչ գնաց, որ սաղը ըսկսին դրանի առուտուր անիլ․ ո՛րը գալիս էր ըտրա կարք ու սարքը տենալու, ո՛րն էլ սիրունութունը։ Էն տեղը հասավ, որ սաղ հալվաչիքը սկսին դրա վրա խոսալ ու գանգատվիլ, թե դա մեր ջլըզնի հացն էլ կտրեց։
Վերչն էտ խոսքերը հասան թաքավորի պալատը․ էտ թաքավորին մի վեզիր ուներ, վեզրին էլ մի շատ սիրուն ախչիկ, էտ ախչըկանն էլ ուներ քառասուն ղարավաշ․ արի տես որ ղարավաշներից մինը լսըմ ա էտ տղի անըմը, վազելեն էթըմ ա խանըմի կուշտը, ասրմ ա․— Ա՛յ խանըմ, ֆլան հալվաչու դուքանը մի տղա ա էկե, հ’աշկերդ, որ չուտես, չխմես դրա ջալ ու ջամալին կայնես թամաշ անես։