Ասեց.— Կարա՞ս չէ մեհտարութուն անի, ձի պահի։
Ասեց.— Լա՜վ։
Գնաց մեհտարութուն արուց։ Տերտերը քշերը իրա կնկա հետ մտածեց, որ սա նոքարացու չի։
Կնիկն ասեց.― Տերտեր, բեր սրան շինենք մեր առաչը աշբազ[1]։ Խոսրով-շահը շատ լավ ղուլղուլ[2] արուց։ Մարթ ու կնիկ քշերը մտածեցին. կնիկն ասեց.— Տե՛րտեր, սա նոքարացու չի, սա յա թաքավորի ցեղ ա, յա երանալի տղա ա։
Տերտերին ուներ մի հատ ախչիկ, տղա զավակ չուներ։ Ինքը շատ հարուստ էր, ասեց.— Մարթ,— ասեց,— բեր մեր ախչիկը տանք էս տղին։
Իրիկվա հացիցը ետ կանչեցին Խոսրովին.— Խո՛սրով,— ասեց,— իմ ախչիկը կառնե՞ս, որ տամ քեզ։
Խոսրովը ասեց.— Տե՛րտեր, որ դու տաս, ես կառնեմ։
Առավոտը տերտերը մարթիկ կանչեց, նշան տվուց, Խոսրովը էլավ էս տան տղեն. սկսեց նոքարներ բռնել, լծկանը բո՜լ, տունը՝ լիքը։ Տերտերը բերեց դրան պսակեց, տունը էլավ իրանը։ Խոսրովը իրա վար ու ցանքի հետ էր, իրա թաքավորի լայեղ շորերը տարել գոմշի մսըրքումն ա պահել։ Մի էրկու տարի քաշեց, դրա կինը ետ ընկավ։
Հ’արի խաբարը տանք Խոսրով-շահի հորիցը՝ թաքավորիցը։
Թաքավորը ծերացել էր, օտար թաքավորներ էկան վրին կռիվ, ասեց.— Գնացեք,— ասեց,— ծերացել եմ, իմ Խոսրովին քթեք։
Դրա նազիր-վազիրը ձի նստեցին աշխարը ման գալու, էկան էն քաղաքը, որդի Խոսրովն էր ապրըմ։ Հարցրեցին, թե.— Ըստեղ Խոսրով անըմով տղա կա՞։
Ասեցին.— Տերտերի փեսեն ա։
Դրա նազիր-վազիրը էկան տերտերի տունը ղոնաղ։ Տերտերը, հարուստ մարթ՝ դրանց պատվեց։ Աշընքվա ժամանակն էր, Խոսրովը ցել էր ջրըմ, ղոնաղների հետ որ էլան, բոլորի մտիցը գնաց Խոսրովը, դրա կնիկը պատճառավոր կնիկ էր, էկավ մորն ասեց.—