Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/424

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Պառավը վեր ա կենըմ, էթըմ Բաղդիկի կուշտը։

— Նա՛նի,– ասըմ ա,— ի՞նչ խաբար կա Տղա-Շիրինիցը։

— Բաղդիկ ջան,— ասըմ ա,— էկել ա Տղա-Շիրինը։

— Նա՛նի, բա ինձ ո՞նց պըտի տանես Տղա-Շիրինի կուշտը։

Ասըմ ա․— Շատ հեշտ ա, ո՛րթի․ յավաշ էթամ թաքավորի կուշտը։

Երկար տարիք ա անց կենըմ, թաքավորը պառավին չի ճանանչում։

Պառավն ասըմ ա թաքավորին․— Թաքավորն ապրած կենա, Բաղդիկը քու տղին առնում ա. տանեմ ծովի ղրաղը, ման ածեմ, գա քու տղին առնի։

Թաքավորն ասըմ ա.— Պա՛ռավ, էն տարին էլ մի պառավ էկավ տարավ, ման ածեց, խափեց։

Ասեց.- Ես լավ կնիկ եմ, էն պառավը չեմ։

— Դե,— ասեց,— վե կալ տար, ման ածա։

Պառավը տարավ Բաղդիկին ծովի ղրաղը, Տղա-Շիրինը նի’լավ ձին, էկավ ծովի ղրաղը, ձեռը քցեց, Բաղդիկին քաշեց թարքը ու փախավ։ Ծովն անց կացավ էն դիհը, էլ չկաննեց, ձին քշեց ու գնաց։ Քեռին ընկավ քամակն ու վազեց, էնքան որ դրանց էլ հավարավոր չհասավ։


Արի խաբարը տանք նախրչու կնկանից։ Ազատվել ա, մի տղա ա բերե, էտ տղեն դառել ա տասնըհինգ տարեկան. Բաղդիկը թարքը քաշած մտավ էն քաղաքը։

Նախրչու տղեն շատ ղվաթով[1] էր, մերն ասեց.— Որթի, գնա՛ էտ ձիավորի առաչը կտրա, էտ ախչիկը խլա քեզ հըմար։

Տղեն գնաց Տղա-Շիրինի առաչը կտրեց։

Դրանց ղալմաղալը ընկավ, ասեց.— Վեր ա՛րի, կոխ պրծնենք, դու տաս ինձ գեննովը՝ դու իմ գլուխը կտրա, ես տամ քեզ գեննովը՝ ես քու գլուխը կտրեմ,— ասեց նախրչու տղեն։

Տղա-Շիրինը վեր էկավ ձիուցը, քեռին բռնեց ձին, խանչալները հանեցին, մեյդանըմը վե դրին, կոխ պրծան Տղա-Շիրինն ու նախրչու տղեն։

Տղա-Շիրինը տվուց գեննովը, խանչալը վե կալավ, որ գլուխը

  1. Ուժեղ (ծանոթ․ բանահավաքի)։