Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/427

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ճամփորթները մնացին մոլորած կաննած։

Էն մի եզն էլ ասեց.— Իմ տիրոնչը մի տղա պըտի ըլի, անըմը դնի Կարապետ, և սաղ աշխարքին թաքավոր ըլի։

Կաղ Սայատը էկավ, հացը բերուց, տվուց էտ մարթկերանցը։

Ճամփորթներն ասեցին.— Էս հացը մեզ հըմար ես բերել, տուր տանենք, մենք հ’ուրիշ տեղ կուտենք։

Սայատն ասեց.— Ախպե՛րտինք, խի՞ եք տանըմ հո’ւրիշ տեղ ուտըմ, րաեղ կանաչ տեղ ա, նստեցեք, կերեք։

Էտ ճամփորթներն ասեցին․— Քանի որ քու եզներդ ըստի են, մենք կարալ չենք հաց ուտի։

Սայատն ասեց.— Ա՜յ մարթ, մարթ է՞լ եզիցը կամանչի։

Ասեց․– Քու եզներիդ իրեք ճիպոտ տվինք, «անիծած» ասեցինք, եզները լեզու էլան, ասեցին. «Մեզ խի՞ ես անիծած ասըմ, անիծածը դուք եք, որ ձեր միսն ուտվըմ չի և ձեր կաշին էլ հաքնվըմ չի»։ Քու էն մի եզն էլ ասեց, որ. «Իմ տիրոնչը մի տղա պըտի ըլի, անըմը Կարապետ պըտի դնեն, սաղ աշխարքին թաքավոր պըտի ըլի»։

Սայատն հ’իրիկունը եզները բերուց տուն, հանդի մեչ եզները ինչ որ խոսացել ին, պատմեց կնկանը։

Կնիկն ասեց․— Ա՜յ քու տունը շինվի,— ասեց,— ութանասուն տարեկան դու ես, ութանասուն տարեկան ես եմ, նոր պըտի մեզ ադա ըլի»։

Հ’անց կացավ էրկու շափաթ, Սայատի կինը տեհավ որ հ’իրա փորի մեչ մի էրեխա հաղրմ ա։

Մի որ մարթին ասեց.— Ա՛յ մարթ,— ասեց,— ես,— ասեց,— էըկուֆորիս եմ։

Իսկ մարթը ձեոքը տարավ կնկա փորին դրուց, տեհավ որ էրեխեն հաղրմ ա։

— Է՜, փառք քեզ աստված, որ եզների ասածը կատարվիլ պըտի։

Էկավ ժամանակը՝ իննը ամիս, իննը օր, իննը սհաթ, իննը հրոպպա թամամելուն պես՝ էկավ էտ մարթու կնիկն ազատվեց, բերուց մի տղա։ Տղին մկրտեցին, անըմը դրին Կարապետ։

Էտ տղեն օրական մենձանըմ էր, վեց ամսական վախտը որ մերը դուս էր բերըմ, խալխն ասըմ ին թե, «էս վեց տարեկան ա,