ո՛չ թե վեց ամսական»։ Օրական ըդար մենձանըմ էր։ Դառավ տասնէրկու տարեկան տղա, համարյա հ’ուրիշները ասըմ ին. «Դա կըլի քսանըչորս տարեկան»։
Տասնէրկու տարեկան ժամանակը տղեն հորն ասեց․— Ափու,— ասեց,— ի՞նչ ես նստել, մարթս ֆողից կկշտանա, վե կալ մեր եզները, էթանք վար անենք։
Էտ օրը թաքավորի հրաման էր, որ անըմը որց չպըտի դուս գար հանդը, որ թաքավորի ախչիկը պըտեր դուս գար ման գալու։
Թաքավորի ախչիկը ձի նստեց, էկավ հ’իրա ղարավաշի հետ տեհավ՝ մի հալիվոր մարթ, մի պուճուր էլ տղա ըտի վար են անըմ։
Դրանք էկան բարով տվին, Սայատը տղին ասեց․— Կարապետ ջա՛ն, տենը՞մ ես ինչ լավ ձիավորներ են։
Կարապետը բանցր ձենով ասեց․— Ափու,— ասեց,— լավ ձիավորներ են, ափսո՜ս,— ասեց,— մինն էք ա, մինը՝ որց։
Թաքավորի ախչիկն հ’իմացավ էտ բանը, ետ դառավ, հ’իրա ղարավաշին ասեց.— Մեր սըռն էս տղեն հիմացավ։
Էկավ կաննեց հալիվորի կշտին.— Բիձա,— ասեց,— ո՞րդիանցի ես։
Բիձեն ասեց․— Ես Մուղնըցի եմ։
Ասեց․— Էս տղեն քու ի՞նչն ա։
Հալիվորն ասեց․— էս ի՛մ տղեն ա։
Ասեց․— Քու անըմն ի՞նչ ա։
Ասեց․— Իմ անըմը Սա՛յատ ա։
— Էտ տղի անըմն ի՞նչ ա։
Ասեց․— Կարապետ ա։
― Ձեր տունը,— ասեց,— Մուղնի ի՞նչ տեղ ա։
Ասեց.— Մեր տունը գեղի գլխի՛ն ա։
Թաքավորի ախչիկն ըտոնց անըմներն ու տեղը գրեց, գնաց մտավ յորղան-դոշակի մեչ․ խաբար գնաց թաքավորին թե՝ ախչիկդ շատ հիվանդ, թեք ա ընկած։
Թաքավորն ասեց.— Վա՜յ, ես եմ՝ մի ախչիկ, ըտ էլ հիվանդ ա։
Թաքավորն էկավ ախչկանը տեսութուն։ Տեհավ, որ ախչիկը թեք ընկած ա յորղան-դոշակի մեչ։
Թաքավորն ասեց.— Ա՛խչի, խի՞ ես հիվանդ։
Ախչիկն ասեց թաքավորին․— Ա՛փու, ես մեռնըմ եմ։
Ասեց.— Խի՞, ո՛րթի, ցավդ ասա՛, բժիշկ բերեմ՝ քեզ փրկի։