Ասեց.― Թաքա՛վորն ապրած կենա, թե որ էտ ձկների ծիծաղալու պատճառն ասեմ, դու կփոշմանես, ձկներն էլ էք են։ Ես որ,― ասեց,― մորիցս ծնվեցի, տատմերը ինձ փաթըթած վախտը մի առակ ասեց․ կարելի՞ ա էտ առակն ասեմ, նոր ինչ կամենըմ ես՝ արա՛:
Թաքավորն ասեց.― Ասա՛:
Ասեց.— Ժամանակով մի թաքավոր կար, թաքավորին ուներ մի հատ ղուշ, դաֆաղըմը դրած։ Էտ ղուշը թաքավորի հաց ուտելու վախտը խոսըմ էր, թե՛ հ’իրիկուն, թե՛ հ’առավոտ, թաքավորը իրա մեչը շատ ուրախանըմ էր ու ասըմ էր, թե. «Յարաբ, ուրիշ թաքավորներն էս ջուռա ղուշ ունե՞ն, թե ոչ»:
Թաքավորը մտիկ արուց տեհավ, որ մի սարի ղուշ էկավ թաքավորի ղշի հետ շատ խոսացին, ըտի թաքավորին մի հ’իմաստուն նազիր ուներ, կանչեց նազըրին ասեց. «Տես էն սարի ղուշը ի՞նչ ա ասըմ»: Ասեց. «Էն սարի ղուշը մեր ղշի հետ հորոխպոր տղեք են, նրանց հարսանիք ունեն, էկել ա մեր ղշին կանչըմ ա հարսանիք։ Մեր ղուշը ասըմ ա.— Ես թաքավորի տեր եմ, ինձ կթողա՞, որ ես գամ ձեր հարսանիքը»: Թաքավորն ասեց. «Իրավունք տուր իրե օր ժամանակի մեր ղուշն էթա»:
Ղուշը դաֆաղիցը դուս էկավ, թաքավորին գլուխ տվուց ու էտ ղշի հետ գնաց։ Իրեք օրը թամամեց, ղուշն էկավ, մի պտղի ղան[1] կտըցին բերուց թաքավորի սեղանի վրին դրուց, գնաց մտավ հ’իրա տեղը։ Վե կալան էտ ղանը մտիկ արին, ճանանչեցին ոչ, թե ինչ ա։ Թաքավորին մի բաղման ուներ, կանչեց բաղմանին, ասեց. «Կտանես էս կորիզը կտնկես, տենենք ինչ դուս կգա սրանից»։
Բաղմանը տարավ էտ կորիզը տնկեց, իրեք տարի ետև տեհավ, որ դա կանանչեց, խնձորի ծառ դառավ։ Վրա չորս տարին տվուց իրեք խնձոր, շատ թամուզ, ընտիր խնձոր, որ աշխարքի մեչը էտ ջուռտ խնձոր հեչ չէր ճարվիլ։
Բաղմանը մի հատ քաղեց, դրուց բոթնոցի մեչ, որ տանի թաքավորին փեշքաշ, գնաց որ հ’իթու պատը դուս գա՝ բաղմանի ձեռները ցըխոտ էր, խնձորը վե դրուց պատի վրա ու ձեռները լվաց. մի թշնամի օց դուս էկավ պատիցր՝ խնձորին յաղու[2] տվուց ու