Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/435

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ իմ կնիկն ա»։ «Բա,— ասեց,— ո՞նց դուք ըտենց դառաք»։ Ասեց. «Մենք էս խնձորներից մինը քաղեցինք կերանք, որ մեռնենք, համա ըսենց ջահելացանք։ Էս մի հատն ա մնըմ, բերինք քեզ փեշքաշ»։ Թաքավորն ասեց․ «Խնձորը կտրեցեք, ինձ մի տատ ունեմ, թե կերավ՝ մահացավ, ձեր էրկսի էլ գլուխը կկտրեմ, թե չէ ջահելացավ՝ ձեզ մենձ պարքև կտամ»։

Խնձորի մի դիլիմը տարան տվին թաքավորի տատին։ Տատը ուտելուն պես՝ դառավ տասնըհինգ տարեկան ախչիկ, էկավ գնաց թաքավորի կշտին նստեց։ Թաքավորն ասեց. «Ա՜յ ախչի, ի՞նչ գործ ունես ըստի»։ Տատն ասեց․ «Ես քու տատն եմ, ես ախչիկ չեմ»։ «Բա ո՞նց րաենց էլար»։ «Որ դու խնձորի դիլիմը ղրգեցիր, ես կերա, ջահելացա»։

— Թաքավորն ապրած կենա, ղշի սըպանիլը թաքավորը փոշմանե՞ց թե ոչ։

Թաքավորն ասեց.— Բա՜, էն ջուռա ղուշը կմորթե՞ն, շատ ափսոս էկավ, համա եդի էր։

Ասեց.— Թաքավորն ապրած կենա, ես էլ որ ձկների ծիծաղալու պատճառն ասեմ, դու էլ կփոշմանես։

Թաքավորը մի քիչ մտածեց, ասեց.― Սա ուզըմ ա ինձ խափի,— ասեց,— չէ’լավ, չէ’լավ, ձկնեի ծիծաղալու պատճառը ասա։

Տղեն տեհավ որ չի’լըմ, թաքավորը բան չի հասկանըմ, էլի ասըմ ա ձկների ծիծաղալու պատճառը ասիլ պըտես, ասեց.— Թաքավորն ապրած կենա, ինձ որ տանըմ ին ժամ կնքելու, էն վախտը տատմորիցը մի առակ էլ սարվեցի։ Ըն էլ ասեմ, ետև դու գիտես։

Թաքավորն ասեց․— Ասա՛։

Ասեց.— Մի թաքավորի մի տղա ուներ, էտ թաքավորի տղեն մի հատ թառլան ղուշ ուներ, էտ ղուշը վեր էր ունըմ, էթըմ էր ավի։ Հ’ամեն օր թաքավորի հըմար կաքավ էր բերըմ, աղունիկ էր բերըմ։ Օրվա մի օրն էլ ղուշը վե կալավ գնաց մեշեն, էտ ղշին բաց թողաց, ղուշն ընկավ մի հ’ուրիշ ղշի հետ ու գնաց։ Ղուշը գնաց, դա ձին քշեց եննուցը. տեհավ որ հ’իրա թաքավորի ֆողիցը դուս ա էկել, ոչ հաց ա կերել, ոչ էլ չայ ա խմել, տեհավ որ օրը մթնել ա, հ’իրա ղշին ետ կանչեց, ղուշն առավ թևին, էկավ դըբա հ’իրանց տուն։ Ճամփին ծարավութունը շատ ախտեց, մի քարափի տակով հ’անց էր կենըմ, տեհավ ըտիան ջուր ա կաթըմ, հ’իրա ծոցի թասը հանեց, բռնեց էտ կաթող ջրի տակ, թասն էկավ լցվեց, ուզեցավ