Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/475

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

արոտատեղ, մի եզը կաննած, էնքան առըխ[1] ա, որ ոտի վրա չի կարըմ կաննի։

Տղեն թողուց, էլեդ գնաց, գնաց տեհավ մի պառավ, թունդիրը վառել ա, ծծերով փարատըմ ա, որ հաց թխի, անցավ գնաց հասավ գետին, ձեն տվուց մորը, ասեց. — Մե՛ր, խազնի բլանիքները ո՞րտեղ ա։

Մերն էկավ, որ տղին տեհավ, ասաց. — Վա՜յ, վա՜յ, դու է՞լ ես էկե ըստեղ։

Տղեն ասեց. — Չէ՛, էկել եմ խազնի բլանիքներին։

Մերն ասեց. — Հըլա էն քարը հետդ ընկա՞ծ ա։ Գնա՛, որթի, հրե գյազմի սան տակին ա բլանիքները։

Տղեն ետ դարձավ, էկավ հասավ էն պառավին՝ ասեց. — Նանի ջան, խի՞ ես դա ծծերով փարատըմ էտ թունդիրը։

Նանն ասեց. — Ո՛րթի, էն դյունիումը ես հացթուխ ի, ինչքան մուրտառ շոր ըլըմ էր, ընդով ես թունդիրը սրփում ի, հըմի ըստեղ ծծերով պըտի սրփեմ, որ ազատվի իմ ֆոքին։

Տղեն անցավ գնաց, հասավ եզանը, ասեց.— Ա՛յ եզը, տեղդ խոտ, ջաննաթդ[2] ա, բա խի՞ ես առըխ։

Եզն ասեց. — Հե՛յ հողածին, էկել ես մեզնից բան ես հարցնըմ, էն աշխարհի միչումը մենք շատ մեծատուն ինք, հըմի ըստեղ առըխ են պահըմ։

Տղեն շարունակեց ճամփեն, էկավ չընղըլի եզան կուշտը, ասեց. — Ա՜յ եզը ջան, էս չընղըլի միչին ի՞նչ ես ուտըմ, որ ըտդար չաղ ես։

Եզը ասեց. — Ես էն աշխարքըմը ախքատ ի, հըմի ըստի աստված չաղութուն ա տվել։

Տղեն շարունակեց ճամփեն, էկավ իրա միրզամի կուշտը, միրզամը դրուց դրան բրթի մեչը, փթաթեց, դրուց ուսին, բերուց իրանց քարափը։

Պառավն էկավ պաչեց ջխտի թուշը, ասեց. — Բալա ջա՛ն, դե աստված քեզ հետ, գնա՛, հաչողութուն ըլի։

  1. Վտիտ (ծանոթ․ բանահավաքի)։
  2. Դրախտ (ծանոթ․ բանահավաքի)։