Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/477

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
40․ ՔՅՈՍԻ, ԹՈՓԱԼԻ ՈՒ ՔՈՌԻ ՆԱՂԼԸ

Մի րաղրկյան կար, իրա մեռնելու վախտը կանչեց տղին, ասեց.— Որթիս, քեզ վասիաթ եմ անըմ, որդե առուտուրի կէթաս՝ գնա՛, Հալեպու քաղաքը մի էթա։

Հերը մեռավ, տարան թաղեցին, տղեն բեռները բարցեց, ամեն քաղաք գնաց առուտուրի։ Էկավ տուն, ասեց.— Աղի՛, ես պըտի էթամ Հալեպու քաղաքը։

Ասեց.— Ա՛յ որթի, քու հերը քեզ վասիաթ արեց՝ Հալեպու քաղաքը չէթաս։

Ասեց.— Ճար չկա, պըտի էթամ։

Տղեն հարց ու փորց արեց, թե ինչ բան ընտեղ գնով կծախվի, ասին.— Շիմշատ փետը շատ թանգ ա ծախվըմ Հալեպըմը։

Տղեն առավ քառասուն ղաթրի բեռ շիմշատի փետ, բարցեց, ասսու անըմը տվեց, ընկավ ճամփա։

Գնաց, շատ ու քիչը աստված գիտեր, մոտիկացավ Հալեպու քաղաքին, մի խան կար քաղաքից դրսև, խանի նոքարները էկան բեռների հ'առաչը կտրեցին, թե.— Քաղաքի խաները փակած կըլի, հըմի բերեք բեռները ըստեղ վեր ածեք, քշերն ըստեղ կացեք, առավոտը շատ թեզ կէթաք քաղաք։

Բեռները վեր ածեցին, Թոփալն էկավ տեհավ, որ բեռները բոլորը շիմշատ փետ ա, մի բեռը գողացավ, կեսը տարավ լցրեց օջաղը, կեսն էլ դրեց թախտի տակը։