Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/494

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
45. ՍՏԱԽՈՍ ՀՈՎԻՎԸ

Մե թաքավոր ունենում է մե ախչիկ, հայտարարում է իր երկրին, որ «Իմ ախչիկը տալըմ եմ մարթի, վո՞վ կանա ընենց սութ ասի, որ մեչը աղորթ չըլլի, ախչիկս ընդրան կտամ»։

Հմմեն սութ ասեցին, որ մեկը չկարացան էնենց սութ ասի, որ աղորթ չքթնի միչին։ Ընտեղի նստող մարթիքը մի բան քթնում ին աղորթ։

Մնացել էր էդ քաղքի մեչը մի հատ նախրչու տղա։ Էդ տղեն մտածեց․ «Յավաշ, ես էթամ մե սութ ասեմ, բալի էդ ախչիկն առնեմ»։ Էլավ ու գնաց դուզ թաքավորի դարվաղի առաչը, կայնավ ու դարվաղը ծեծեց։

Դռնապահը դաս էկավ ասեց.– Ի՞նչ մարթ ես։

— Սութասան եմ, էկել եմ սութ ասեմ։

— Համեցեք էթանք։

Տղեն գնաց, թաքավորի առաչը կայնավ։

Թաքավորը հարցրեց․– Ի՞նչ տղա ես։

— Թաքավորն ապրաստ կենա էկեր եմ սութ ասեմ։

Թաքավորն ասեց.— Ասա՛։

Ասեց.– Թաքավոր, ես շատ հարստի տղա եմ, քու հերդ առաջ քասիբ էր, էկեր էր իմ հորիցս փող էր վե կալե պարտքով, մե սապատ զո՛ւտ ոսկի։ Հետով, հերդ ալլամ-դուլլամ մարթ էր, վերնից փող էր առնըմ, չէր տալըմ։ Էտենց էլ իմ հորըս փողը չէր տվե։ Ընդրանով էլ քու հերդ հարստացել էր, էլեր էր թաքավոր, հիմի էլ դու