Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/497

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
46. ԱԳԱՀ ՀԱՐՈԻՍՏԸ

Մե քասիբ մե կոտ ցորեն վե կալեց, որ տանի ջաղաց՝ աղա։ Տեսավ մե հարուստ մարթ ջաղացին ղանն ա աղըմ։ Ինքն էլ աղաց։

Հարուստը մտածեց, որ էդ քասըբի ալրիցը կլոճ թխեն։ Ասեց քասըբին․ — Ա՛յ տղա, արի կլոճ թխենք։

Քասիբը ասեց․— Ա՛րի թխենք։

Հարուստը մտածում էր, որ ըմմեն քասըբի ալրիցը թխեն։ – Ա՛յ տղա,— ասեց քասըբին,— բեր մե պահման անենք․ ես ջրկացնեմ, դու պնդացրու։

Քասիբը համաձայնվավ։

Հարուստը բերեց մի բուռ ալուր քցեց մե մենծ տաշտի մեջ, էրկու վեդրո ջուր լցրեց վրեն, խառնեց և քասըբին ասավ,– Դե՛ բեր պնդացրու։

Խեղճ քասիբը ինչքան որ ալուր էր աղացե, հըմմե՛ն լցրեց էդ ջրի մեչը, անջաղ որ պնդվավ։

Է՛հ, բերին թխին։ Էփավ, կլոճները հանին։

Հարուստը մտածեց. «Ո՞նց անեմ, որ էս կլոճները ես մեննակ ուտեմ»։ Քասըբին ասեց.— Ա՛յ տղա, արի սութ ասենք, ով սութ շատ ասի, կլոճները ընդրան մնան։

Քասիբը օժարվավ։ Ասավ.— Վո՞վ առաջ ասի։

Հարուստն ասավ.— Ես կասեմ։

Ու ըսկսեց։— Մի օր ես դդմի կոճ իմ առե, լցիր իմ ջեբս, որ բերիմ տիմ էրեխեքին։ Մեկը ջեբիցս ընկեր էր մեր կալը։ Էդ կոճը