Այս էջը հաստատված է
Տերտերը վախլութունեն փուռվարը թալում ա ու շամդանի[1] փետը վերցում ա, դրան ըսկսում ա զարկել: Էնքան զարկում, չուրի[2] սպանում ա ու քրտնքի մեջ ճղված, դուս ա գալում:
Գալում ա, ժողովուրթը ասում ա.— Տերտեր պրծա՞ր։
Ասում ա․— Պրծա, հա՛, ձեր կոտն ուտա[3] ձեր բերած մեռելն. կիսամեռել խի՞ եք բերում դնում ժամը, չո՛ւր մեռցրեր եմ, հոգիս դուս է էլե։
— Տերտեր ի՜մալ, ուրեմն մեռցրի՞ր։
— Բա ի՛նչ, չուր մեռցրիմ․․․
Ժողովուրթը թափում են վրա, տերտերի մորուսը ըսկսում են փետել: Տերտերը փախնում ա, էթում։
Էն էթալն ա, որ հալա չուր էսօր էլ չի դարցե ետ։