Լինըմ ա չի լինըմ մի թամահով տերտեր ա լինըմ։ Էտ թամահով տերտերը ունենըմ ա մի հատ ախչիկ։
Տերտերը իրա աքուշկի էրկաթների տեղ ոսկուց ա շինըմ։
Հետո ասըմ ա․— էս պատերն էլ բիրատի ոսկուց ըլի՝ շատ լավ բան կըլի էլ ընձի դարտ չեմ ունենա աշխարքումըս։
Էթըմ ա ժամ, աղոթք անըմ, թե. «Աստվա՜ծ, իմ խնթիրս, աղաչանքս կատարի, իմ օթախը բիրատի ոսկի լի աքուշկիս պես»։
Մի իրեք-չորս օր էթալուց հետո մի մարթ ա երևըմ դրա աչքին։
— Բա՛, տերտեր,— ասըմ ա,— գնա՛, աստվածութունը լսեց քեզ, ժամի դռան հետևեն մի հատ պուճուր տորակ[1] կա, վե կալ գնա՛ ախպուրը, լվացվի, տորակը ըղողի, ջուր լցրու բեր, որտեղ որ էտ ջուրը ածես, կամ ձեռ տաս, կդառնա ոսկի։
Տերտերը էտ բիրատի կատարըմ ա, տորակով ջուրը բերըմ ա, որտեղ ածըմ ա, կամ ձեռ ա տալի, ըլըմ ա ոսկի։
Ախչկա հետ գնըմ են բաղը, բաղի ծաղիկների, վարթերի վրա ջուր ա շաղ տալըմ, ջուրը վերջանըմ ա։
Ետով էլ ձեռներն ա քսըմ էս քարին, էն ծառին, բիրատի դառնըմ ա ոսկի։
Ախչիկն ասըմ ա․— Հայրի՛կ, խի՞ ըտենց արեցիր, հըմի ֆոտ չի գալիս, էն վախտը լավն էր։
- ↑ Պուլիկ (ծանոթ․ բավահավաքի)։