Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/558

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Տերտերը ասըմ ա.— Օ՛րհնած, որ էտենց ա, առավոտը հետդ բեր ժամ, ես մե հնարք կանեմ, ինքը իրան կգնա:

Եվ ասըմ ա, թե ինչ պիտի անի ինքը:

Խնամին գալիս ա ժամից տունը:

Ասըմ ա.— Տո՛, խնամի՛ ջան, էս ա էրկու ամիս լրանըմ ա, որ դու ըստեղ ես, մի օր չես գալըմ էթանք ժամ, քո տունը չավրի, դու ի՞նչպես հայ ես:

Խնամին ասըմ ա. – Շա՛տ լավ, էթա՛նք:

Առավոտը ըմմեն ուրախ-ուրախ էթըմ են ժամը: Էնտեղ տերտերը ասըմ ա իրանց ժամհարին.– Օ՛րհնած, դու դուռը փակիր, մարթ դուս չգա, հրաման ունեմ կարթալու:

Եվ մե թուղթ հանըմ ա ծոցից, ինքն իրան հնարելով կարթըմ ա. «Երուսաղեմիցը այս հրամանը էկեր ա իմ վրեն, որ ես էս էրկրեն մե հատ մարթ ուղարկեմ էնտեղ, չեմ իմանըմ թե ինչու հմար ա»:

– Սիրելի ժողովուրթ, էդ մարթի էթալն էլ պետք ա ըլնի վիճակով,– ասեց և մի թղթի վրա վիճակը գրեց:

Վիճակը քցին, մե հնարքով, սիլի-բիլի անելով քցին խեղճ խնամուն:

Էդ խնամուն տերտերը պահեց և ժողովուրթին ասավ.– Դե՛ դուք գնացեք:

Տերտերն ասեց.– Դե տարեք էս մարթին պահեք, որ առավոտը ուղարկենք էթա:

Ախչկա կեսրարը որ լսեց տերտերի ասածը, ըսկսեց տերտերին խնթրել.— Տերտեր ջա՛ն, խնթրում եմ, իմ բարեկամս թող գա իմ տունը։

Տերտերն ասեց.— Ուզըմ ես տանես բարեկամիդ փախցնե՞ս։

Բայց մարթը խոստացավ, որ չփախցնի, առավոտը բերի տա իրեն։

Իրենք գիտեն, թե ինչ պիտի անեն։

— Դե տար, բայց չփախցնես հա՜։

— Չէ՜, տերտեր ջան, չէ՜։

Վե կալեց էդ մարթը խնամուն, էկան տուն։ Խնամին ըսկսեց խնթրել կեսրարին, որ ազատել տա։

— Խնամի՛ ջան, դա ըսկի մի մտածի, ես քեզ ընենց ճամփա դնեմ, որ տերտերը ըսկի՛ չիմանա։ Առավոտ քեզի կդնեմ սերմի