Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/578

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՓԱՐՊԻ

Ժամանակօվ կար մի մարթ, դ՛րան ունէր մի կնիկ, մի հատ էլ էծ, էլ բ՛ան չունէր: էծը կթում ին, ուտում ին:

Օրէրի մի օրը ըդրա կնիկն ասէց․— Ա՜յ մարթ, էծը տար ծախա, հ՛ամ էծը բ՛էր համ փօղը բ՛էր:

էտ մարթն ասէց.— Ա՛յ կնիկ, յէս վօ՞նց էծը ծախէմ, վօր հա՛մ էծը բերէմ, հա՛մ էլ փօղը։

Կնիկն ասէց.— Վօնց ըլի չըլի, պըտի բ՛էրէս, որ հառանց կաթ չմնանք։

Էտ մարթը էն էծն արէց աղաքը, դ՛ագանակը վէ կալավ, քշէց գնաց քաղաքը։

Հ՚առավօդ էր. խաշ ծախողը խաշ էր ծախըմ, հէնց վօր տէհավ էտ խաշ ծախողին, բղավէց.— էծ էմ ծախը՜մ, էծ էմ ծախը՜մ։

Էտ խաշ ծախողն ասէց.— ի՞նչ տամ էծիդ։

Ասէց.— Մի աման խաշ տուր, էծը տամ քէզ։

Նա էլ ասէց.— Վօր ըտէնց ա՝ արի կէ՚ր։

Էտ մարթն էկավ նստէց, մի աման խաշ կէրավ, վէ կացավ, վօր իրա էծը քշի գ՛նա, խաշ ծախօղը դ՛րա կուռը բ՚ռնէց.— Ինչ էս անըմ, իմ էծը ո՞ւր էս տանըմ։

Նա նրան ուշունց տվէց, նա նրան, կռվէցին։ Խալխը թօփ էլան․ էկան ասէցին․— Ամօթ չի՞, խի՞ էք կռվըմ։