Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/66

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Գնաց քվոր տղին ասեց թե.— Պատրաստվի էթա՜ս:

— Ո՞ւր։

— Պըտի գնաս անմահական ջուր, անմահական խնձոր բերես, թաքավորը ուտի՝ լավանա։

— Կէթամ, քեռի, դարդ մի անիլ, աստված ողորմած ա։

Ձին նի էլավ, քշեց։ Քշեց գնաց էլի էն հալիվորին ռաստ էկավ։

— Բար'աջողըմ, պապի ջան։

— Ասսու բարին, բալա ջան։

— Էտ ո՞ւր ես էթըմ:

— Էթըմ եմ անմահական ջուր, անմահական խնձոր բերեմ, որ թաքավորը ուտի՝ լավանա։

— Գիտե՞ս ինչ կա, բալա ջան, քու հերն ընտեղ ա:

— Ի՞նչ ա ասըմ։

— Բա՛ ընտեղ ա, անմահական հ'ախպրի բախչըմը, կէթաս նրան էլ կտենես։

— Պապի ջա՛ն, էտ բախչեն ո՞րդի ա։

— Սև ծովը հ՚անց կկենաս, Սիպտակ ծովը հ՚անց կկենաս՝ կէթաս էտ բախչեն։

— Բա էս սատկած քուռակովը ես ո՞նց հ՚անց կենամ Սև ծովն ու Սիպտակ ծովը։

— Բալա ջան, կէթաս, ծովի ղրաղը մի ցից քար կա, էն ցից քարը կպոկես, տակին մի հատ գյամ կա, էն գյամը կվերունես, կկոխես ծովը, ըտեղից մի հատ սև ձի դուս կգա, ընենց դուս կգա, որ կասես ինձ կուտի. համա վախիլ մի՛, ձեռդ քցա հ՚ուսն ու տու գեննովը, գյամա՛, նի՛լ։

— Դե մնաս բարով, ափու ջան։

Տղեն ձին քշեց գնաց ծովի ղրաղը, գյամը հանեց, հրեղեն ձին բռնեց, նի էլավ քշեց։ Քշեց Սև ծովը հ՚անց կացավ, Սիպտակ ծովը հ՚անց կացավ, գյամը հանեց կապեց մեչքը, ձին բրախեց, հ՚ինքը գնաց դըբա բախչեն: Գնաց տեհավ, որ ծովի ղրաղին մի հասար կա քաշած. դուռը չէր էրևըմ, համա անմահական ֆոտ էր գալի էտ տեղից։ Գնաց վերև, տեհավ որ լեռ քարից մի դռան տեղ ա էրևըմ։ Ձեռով բրթեց, դուռը բացվեց․ նի մտավ նեքսև, ման էկավ բախչեն։ Գնաց մարմար հավուզի կուշտը, տեհավ մի ջահել տղա քնած ա, մանդր-մանդր քրտնած ա։ «Թո՛ղ, — ասեց, — հ՚էրեսս լվանամ, մի քիչ ջուր խմեմ, նոր գամ տենեմ ինչ մարթ ա»։ Հ'էրեսը լվաց, ջուր