Jump to content

Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 1 (Armenian national fairy tales, vol. 1).djvu/78

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քշերը ընչար լիս ճրաքը անցընես ոչ, ես էթալ պըտեմ ման գալ, որ քշերը գամ, տունը քթնեմ։

Վեր ա կենըմ տղեն, ձին նի ա ըլըմ, էթըմ ա էտ տան չորս դիհը ման ա գալի, ճամփա չի քթնըմ. գալիս ա մի տեղ, ձիու բուրղուն պտըտըմ ա, հասարի գլխովը թռչըմ ա էն դիհը։ Էթըմ ա գյաղմի տակին կաննացընըմ ձին, ձիուցը վեր ա գալի, նարդըվանով նի ա ըլնըմ գյազմեն, փանջարովը մտիկ ա անըմ՝ տենըմ, որ մի շատ սիրուն ախչիկ քնած ա։

Դեսն ա մտիկ տալիս, դենն ա մտիկ տալիս, տենըմ ա բալանիքը փանջարըմը վե դրած։ Վեր ա ունըմ բալանիքը, բերըմ ա դուռը բաց անըմ, տենըմ ա մի շատ սիրուն ախչիկ քնած, մի շամադան ոնների տակին ա վառվըմ, մի շամադան գլխավիրևն ա վառվըմ․ մի տոլու[1] շարբաթ էլ գլխավիրևը վե դրած ա։

Շամադանները վեր ա ունըմ փոխըմ, շարբաթը վեր ա ունըմ, ասըմ ա.— Իմ ու քու կենացը,— խմըմ, կռանըմ ա ախչկա էրկու թուշն էլ պաչըմ ա ու ասըմ ա.— Դե մնաս բա՜րին:

Էթըմ ա պառավի տունը։

Հ'առավոտը ախչիկը տեղիցը վեր ա կենըմ, տենըմ ա շամադանները փոխած, շարբաթը խմած։ Կանչըմ ա ջառիեքանցը, ասըմ ա. — Անըզգամներ, ես ձեր հաղանելիքն եմ, թե ձեր ծիծաղատեղն եմ, էկել եք իմ շարբաթը խմել, շամադաններս էլ փոխել։

Թաքավորի ախչիկը բարկութունիցը դուս ա գալի, գյաղմըմը ման ա գալի, նարդըվանով վեր ա գալի ներքև, տենըմ ա որ ձիու ոննատեղեր կա։

-Ա՜յ ջանըմ, էս ձիու ոննատեղերը ըստեղ ի՞նչ բան ունի։

Ձիու ոննատեղերի իզը բռնըմ ա, էթըմ ա հասարի կողքին կաննըմ. տեննըմ ա, որ էտ ձին հասարի գլխովն ա թռել էկել:

— Է՜հ,— ասըմ ա,— բան չկա, էս էկողը մըն էլ կգա։

Գալիս ա մի թուղթ ա գրըմ հորը, ասըմ ա՝ որ հիթսուն փութ կուպրը ղրկա։

Ախչկերանցն էլ հրամայըմ ա, ասըմ ա.— Ըստեղ քանդեք, փոս քցեք:

Քանդըմ են, փոս են քցըմ, կուպրը բերըմ են լցնըմ էտ փոսի մեջը. էտ օրը շատ թեզ ջառիեքանցը ասըմ ա.– Գնացե’ք քնեք։

  1. Բաժակ