Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/101

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


Գնաց, մի լավ խոնչա շինեց բերեց, ասեց․― Ա՛րի իրար հետ նստենք, ուտենք։

Ասեց․— Էդ դի՛ ըստեղ, դու վե կաց գնա՛։

Աղջիկն ասեց.— Սըպանես էլ, չե՛մ էթա։

Վե կացավ, աղջկա կռնիցը բռնեց, քցեց դուռը։

Առավոտը էլի խոզերը առավ, գնաց հանդը, մնաց ընչանք իրիկուն, իրիկունը եդ դառավ էկավ։ Էկավ տեհավ վա՜յ-վա՜յը դրել են քաղաքի մեջը։

Էկավ խոզանոցը, թագավորի պոճուր աղջիկը լաց ըլնելով էկավ, դուռը բաց արեց ու ընկավ տղի ոնները, ասեց.— Ո՛նց որ ազատեցիր իմ էրկու քվորը, ինձ էլ պտի ազատես, հմի էլ դևերը էկել են ինձ տանելու։

Տղեն ասեց.— Տանում են՝ տանեն, ե՞ս ինչ անեմ։

Աղջիկն ասեց.— Ես քու գլխին ղո՛ւրբան, ոնց որ քվորտանցս ազատեցիր, ի՛նձ էլ կազատես։

Ասեց.— Գնա՛ քու բանին, իմ ձեռիցը բան չի գա, ես խոզարած մարզ եմ, ես գիտամ՝ իմ խոզերը, գնա՛, թագավորի տղեն, վեզրի տղեն կազատի քեզ։

— Ա՛յ, ֆողեմ նրանց գլուխը, նրանց ձեռիցը ի՞նչ կգա։

Տղեն վե կացավ, աղջկա կռնիցը բռնեց, ասեց.— Գնա՛, գնա՛։

Աղջիկը վե կացավ, լաց ըլնելով գնաց։ Գնաց մի խոնչա հաց հազրեց, առավ էկավ։

Ասեց.— Էլի էկա՜ր, քու էրեսը բոշի էրե՞ս ա։

Ասեց.— Հաց եմ բերե, քեղ սոված հո՛ չի թողա։ Նստի՛, իրար հետ ուտենք։

Տղեն նստեց։ Աղջիկը մի յանիցը ուտում էր, մի յանիցը աչքը քցում տղին՝ լաց ըլնում:

Տղեն ասեց.— Խի՞ ես լաց ըլնում։

Ասեց.— Ջանս դուս գա, լաց կըլնեմ, բա չե՞մ ըլնի, առավոտը դևերը ինձ պտի տանեն։

— Ոնց որ քվորտանցդ տարա՜ն։

— Քվորտանցս ազատեցիր, ինձ չես ազատի։

Ասեց.— Քե՛զ էլ կազատեմ, համա մարդի բան չասես։

Գնաց, տեհավ մերը իրա օթախումն ա։

Մերը տեհավ, որ ախչիկը ծիծաղում ա, ասեց.— Ի՞նչ ա պատահել, առավոտը դևերը քեզ պտի տանեն, դու ծիծաղում ես։