Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/107

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

դուռը բաց անի, դուռը էլի ձեն տվեց. «Ա՛յ հարա՜յ, հա՛սեք, ղոնաղը Քարը տանում ա»։

Ղոնաղը էլի տարավ Քարը դրեց իրա տեղը, ինքն էլ գնաց իրա տեղերը մտավ, տազ արեց։

Ամարաթի տերը դռան ձենի վրեն էլի զարթնեց. համա էն սրտի էր էս հետ, որ դրուստ էր էլե՝ ղոնաղին պաի փարչա-փարչա աներ թողար, էնքա՛մ հերսոտել էր: Էլի տեսավ զադ չկա՝ ղոնաղն ընդե ա քնած, Քարն էլ իրա տեղումն ա: Բարկացած վրա ա հասնում դռանը, կրնկահան ա անում. քցում էն դիհը:

— Բա՛ էս գշեր,— ասում ա,— մեզ չպտի թողաս աչքներս կպցնե՜նք, ըս էլ իրեք հետ վե կացրի՛ր, թե՝ Քարը տանում են. Քարս որն ա, ղաղս որն ա, էն խեղճ ղոնաղն հրեն իրա հմար սուս ու փուս քնած ա. ես էլ քեզ էս օրը կքցեմ, տենանք հմի ո՜նց ես ձեն հանում։— Էթում ա արխեին թեք ընկնում՝ քնում:

Ղոնաղը էդ խոոքերը որ լսում ա, ուրախությունից քիչ ա մնում գժվի։ Ամարաթի տերը քնում ա թե չէ, վեր ա կենում կամաց-կամաց էթում, ման ա գալի՝ Քարը գտնում, վեր ունում դնում ջեբը ու յա՜լլա, դռնե դուս։ Դուռը էս հետ ձեն-ծպտոն չի հանում։

Հունարով Քարը էս հետ գնա՜ց, «վա՛յ տեր» կանչելոն։

Լիսանում ա։ Ամարաթի տերը վեր ա կենում, ի՜նչ տենում՝ ո՛նչ ղոնաղ կա, ո՛նչ Քար: Շատ ա գլխին վա՜յ տալի, մղկտում, վշվշում, սուգ ու շիվան անում, համա էլ ո՞րդե՝ բանը բանից անց էր կացե։

Էս մարդն էթում ա, էթում ա, էթում ա, շատն ու քիչը աստոծ գիտա, ճամփին սրան մի մարդ ա ռաստ գալի:

— Բա՛ր'աջողում, ա՛ղպեր,— ասում ա։

— Բարո՛վ, ասսու հազա՜ր բարին,— ասում ա էն մարդը։

— Խե՛ր ըլնի, էդ ո՛ւր ես էթում։

— Էթում եմ ղարբություն, աշխատանքի։ Ա՛ղպեր,— ասում ա,— ըսկի հացից–մացից չե՞ս ունենա, տաս ուտեմ, սոված եմ։

— Խի՛ չեմ ունենա,— ասում ա,— ա՛րի ըստե մի տեղ նստենք, զաթի ես էլ եմ սոված, իրար հեննա ուտենք[1]:

  1. Գրառման ձեռագրում այս թառին հաջորդում է. «Աղ ու հաց, սիրտը բաց», որը բանահավաքը ջնջել է (Ծ. Կ.)