Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

թափալ նռները կդնի ջեբը, ձեն կտա.— Բեզրգյա՛նը սաղ ըլնի, դե՛ քա՛շեք։

Բեզրգյանը Ղամբարի ձենը որ կըլսի, շատ կուրախանա, ասսուն փառք կտա, որ նոքարը սաղ-սալամաթ էդ ֆորիցը պրծավ, չունքի թամամ քառասուն նոքար էր բռնե, քառասունն էլ մին-մին որ մտել ին էդ ֆորը ջուր հանելու, էլ եդ դուս չին էկե, քոմմա կորել ին էդ ֆորի միջին։ Պարանը կքաշեն, Ղամբարին կհանեն։ Ղամբարը որ ֆորիցը դուս կգա, ըսկի բեզրգյանին բան չի ասի, թե ի՛նչ էր տեհե, յա ի՛նչ էր լսե ֆորումը։ Բերում են բեռները կապոտում են, բարձում, ընկնում ճամփա։ Էթում են, էթում են, մխելի տեղ էթում են, սրանց մի ուրիշ քարվան ա ռաստ գալի, որ էթում էր դպա Ղամբարենց երկիրը։ Ղամբարը աչքը ման ա ածում, տենում ա իրանց գեղցի մի տղա էդ քարվանի միչին ա։

— Էդ ո՞ւր եք էթում,— հարցնում ա Ղամբարը էդ աղին:

— Էթում ենք մեր գեղը,— ասում ա էդ տղեն։

— Դե՛ որ էթում ես,— ասում ա Ղամբարը,— ի՛նչ կըլնի էս իրեք նուռը տանես մեր տունը, կնկանս տաս։

— Դրա մալիաթն ի՞նչ ա, որ չտանեմ. տո՛ւ, տանեմ,— ասում ա էն տղեն։

Նռները Ղամբարի ձեռիցն առնում ա, դնում ծոցը, Ղամբարի հեննա մնաս բարով ա անում, էթում իր ա ճամփեն։ Սրանց քարավանը դեսն ա էթում, Ղամբարենց քարվանը՝ դենը։

Թող սրանք էթան, դանք խաբար տանք Ղամբարի կնկանիցը։

Էդ վախտերքը Ղամբարի կնկա ոտը ծանդր էր, սիրտը նուռ էր ուզում, համա ձեռը չէր ընկնում։ Օրեն մի օրը ղրանց քուչի դուռը կծեծեն. Ղամբարի կնիկը կգա կտենա իրանց հարևանի տղեն։

— Բա՛րով, ա՚յ քիր,— կասի էս տղեն,— ա՛ռ էս նռները, Ղամբարը ճամփին ռաստ էկավ, տվեց, որ քեզ հասցնեմ, ինքն էլ սաղ-սալամաթ ա, քեզ շատ բարև ա անում։

Ղամբարի կնիկը տղի ձեռիցը նռներն առավ, մտավ նեքսև.— Յավաշ,— ասեց,— մի նուռը կտրեմ, համը տենամ։— Կտրեց ի՜նչ տենա՝ ակնունք ասես, բռլիա՛նդ ասես, ա՛լմաստ ասես, մի խոսքով՝ աշխարքումը ինչքան թանկագին քարեր կային՝ քոմմքիցը մեչը լիքն էր։ Սրանք որ տեհավ՝ ուրախացավ, աշխարով մին էլավ, ուրախությունիցը չէր իմանում ի՛նչ անի։ Զաթի ձեռն էլ պակաս էր. էն