Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

սհաթը մի քար ղրկեց բազար սարաֆի կուշտը, ծախիլ տվեց, էն փողովը տան հմար զադ-մադ առավ։ Կամանց-կամանց էն մեկել քարերն էլ ղրկեց բազար ծախոտեց, թազա տներ շինիլ տվեց, լավ տան մեջ, սարք ու կարգ առավ, կովեր, ոչխարներ առավ, մախլասի՝ գլուխներդ ի՛նչ ցավացնեմ, ամեն բան առավ, հազրեց ընչանք Ղամբարի եդ գալը։ Հա՛, ինքն էլ պառկեց մի սիրուն, նաշխուն, գմբռճիկ տղա բերեց։

Սրան թողանք ըստե, գանք խաբար տանք Ղամբարիցը:

Բեզրգյանի քարվանը գալիս ա, գալի, հասնում ա իրա երկիրը։ Տասնըօխտը կոլոլիկ տարի Ղամբարը էդ բեզրգյանի կշտին նոքարություն ա անում։

Օրեն մի օրը էլի բեզրգյանը Ղամբարին ասում ա.— Ղա՛մբար, ճամփի թադարեք տե՛ս, որ էլի պտի էթանք ուրիշ երկիր ապրանքի։

Ղամբարը էս որ իմանում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում, չունքի պտի իրանց երկրովը անցկենային. միտք էր անում, ոնց որ ըլնի կէթա իրա տունուտեղը, օղլուշաղը կտենա։ Ղամբարը ճամփի թադարեք ա տենում, քոչ ու բարխանա են անում, բեռները բարձոտում, ընկնում ճամփա։ Գալիս են, գալիս են, գալիս են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, գշեր-ցերեկ գալիս են, հասնում են էն ջրֆորի կուշտը, որ Ղամբարը մտավ, ջուր հանեց: Էլի Ղամբարը մննում ա ֆորը, ջուր ա հանում, ղավլաղաթիրը ջրում են, համա էն աղջկեքը չեն էրևում. ո՛նչ դուռ ա բացվում, ո՛նչ զադ։ Ըստե մի քիչ դինջանում են, հաց-մաց ուտում, պրծնում, էլի վե կենում էթում իրանց ճամփեն։ Էթում են, էթում են, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, հասնում են Ղամբարենց երկրի սնուռը։ Ըստե բեռները վեր են բերում, որ մի քիչ դինջանան, հաց ուտեն, էլի վե կենան էթան: Որ վեր են գալի, տենում են հրես մի եքա ոչխարի սուրու ա արածում։ Ղամբարը մոտանում ա էգ սուրուին.

— Բա՛րով, չոբան աղպեր,— ասում ա։

— Ա՚սսու բարին, ճամփորդ աղպեր,— ասում ա չոբանը։

— Դու ֆլա՞ն գեղիցն ես,— հարցնում ա Ղամբարը։

— Հա՛,— ասում ա չոբանը։

— Էն Ղամբարին կճանա՞նչես, որ գնացել ա ղարբություն,