Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/139

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

կերավ նրան, զուրդ կերավ, ջանավար կերավ, թե ընչանք հմի սաղ ա»:

Բերում են իրեք մարդ ջոկում, որ էթան իրանց թագավոր եննուցը։

Էդ մարդիկն են՝ մի քանի ամսվա ճամփի պաշար են վեր ունում, ասպարավորվում, նիլնում ձիանիքը, պուճուր աղպոր գնացած ճամփեն բռնում էթում:

Էթում են, էթում են, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ քանի էթում են, տենում են լավ-լավ չայիր-չիման, կանանչ տեղարենք, լավ-լավ անմահական աղբրներ: Ասում են. «Ըստե վե գանք, մի քիչ հաց֊մաց ուտենք, դինջանանք, էլ վե կենանք, մեր ճամփեն էթանք»։ Վեր են գալի, ձիանիքը կանանչ խոտերի միջին, օրըգում են՝ արածեն, իրանք նստում են, խուրջինները բաց անում, հացները գնում աղաքները, կուշտ ու կուռ ուտում, էն անմահական աղբրների ջրիցն էլ վրեն խմում, մի քիչ դինջանում, եննա վե կենում, նիլնում ձիանիքը՝ էթում իրանց ճամփեն։ Դե՛ս են էթում, դե՛ն են էթում, մախլաս՝ ո՛ւր էթում են, հարցնում են, թե. «Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց նշանով մարդիկ հո չե՞ն էկե, դեսը անցկացե»։

Որը «հա՛» ասում, որը «չէ՛», մախլաս՝ մի դրուստ ջուղաբ չեն իմանում։

Վերջը գալիս են մի գեղ հարցնում.— Ըսե՛նց, ըսե՛նց, ըսե՛նց նշանով մարդիկ հո չե՞ք տեհե։

— Ո՛նց չէ,— ասում են,— ֆլա՛ն վախտը ըտենց էրկու ձիավոր էկան, դեսը անցկացան։

— Բա չիմացա՞ք՝ ուր ին էթում,— հարցնում են։

— Էթում ին Ղահրաման-Բլթի հավարին. ի՛նչ արինք, չարինք, չկարացինք եդ դարձնի՝ վե կացան գնացին, աստոծ գիտա՝ ընչանք հմի սա՞ղ են, թե էն անիսաֆ աղջկա ձեռն են ընկե, նրանց մենծ թիքեն անկաջն ա թողե։

— Էդ աղջկա ամարաթը ո՞րդի ա,— հարցնում են,— մընք էլ էդ էրկու ձիավորի մարդիկն ենք, էկել ենք նրանց եննուցը, աշխարե-աշխար, երկրե-երկիր ման ենք գալի, բալի գտնենք։

— Էս ճամփեն կբռնեք,— ասում են,— կէթաք։ Կէթաք, կէթաք, կէթաք՝ դուս կգաք դու՛զ էդ աղջկա ամարաթի կուշտը։ Հենց որ հասաք էդ աղջկա երկրի սնուռը, դուք էլ կքոռանաք, ձեր ձիանիքն