Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/143

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ղահրաման-Բլութը փախավ մտավ էն պառավի տունը, նո՛ր ընդիան մարդի հեննա ճամփա ընկավ դպա իրա ամարաթը: Մարդ ու կնիկ էկան, էկան՝ հասան ամարաթը. ըտե մի քանի վախտ կարացան, եննա ինչ կար չկար ամարաթի միջին՝ մա՛լ, դոլվա՛թ, հարստությո՛ւն, խազինա՛, քոմմա կիտեցին, բարձեցին ձիանիքը, ավչուն ու էն իրեք ձիավորին էլ հենները վե կալան, ընկան ճամփա՝ դպա պուճուր աղպոր երկիրը:

Գալիս են գալի, շատն ու քիչն աստոծ գիտա, մի օր, էրկու օր, իրեք օր, մախլասի՝ մի շաբաթ, էրկու շաբաթ[1], հասնում են պուճուր աղպոր երկիրը: Նո՛ր ըստե Ղահրաման-Բլութն ու պուճուր աղպերը թազադան պսակվում են, օխտն օր, օխտը գշեր հարսանիք ըլնում: Ինչ քե՜ֆ, ինչ ուրախությո՜ւն, ինչ դափ ու զուռնա՜, որ էլ հալ ու հեսաբ չկար:

Նրանք հասան իրա՛նց մուրազին, դուք էլ հասնեք ձե՛ր մուրազին։

  1. Տպագիր տեքստում «մի շաբաթ, էրկու շաբաթ» արտահայտությունը բանահավաքի ձեռքով ջնջված է (Ծ. Կ.):