Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/190

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մորից էլել էր, էսթավուր կերակրներ ո՛նչ տեհել էր, ոնչ կերե. ուրախությունիցը քիչ էր մնացե խելքը գլխիցը թռցնի: Կուշտ ու կուռ կերան, խմեցին, պրծան. մարդն ասեց. «Խփվի՛», խփվեց։ Կնիկը վե կալավ, տարավ դրեց ղութիկը, պահեց։

Ըսենց մի քանի վախտ էս դաստախունով յոլա գնացին․ առավոտ, իրիկուն ուտում ին, խմում, քեֆ անում, դամաղ, գովրան քաշում։

Օրեն մի օրն էլ, որ մարդը մի քանի օրով ուրիշ տեղ էր գնացե, կնկա բեյինն ընկավ, թե պտի էթամ թագավորի կնկանը կանչեմ, բերեմ ղոնաղ։ Վե կացավ գնաց թագավորի կնկա կուշտը։

— Խի՞ ես էկե, ինչ խնդիրք ունես,— հարցրեց թագավորի կնիկը։

— Խա՛նումը սաղ ըլնի,— ասեց,— եկել եմ քեզ, քու նազիր–վեզրի կնկանը տանեմ ինձ ղոնաղ։

— Ախար դու ո՞վ ես,— ասեց թագավորի կնիկը,— որ մեզ ղոնաղ ես կանչում։

— Ես ձեր ռըհաթի կնիկն եմ,— ասեց,— ի՛նչ կըլնի որ մի օր էլ ես ձեզ ղոնաղ արած ըլնեմ:

— Լա՛վ, որ էդքամ մուննաթ ես անում, էգուց ֆլան վախտը կգանք։ Ձեր տունը ո՞րդի ա,— հարցրեց թագավորի կնիկը։

— Ֆլա՛ն տեղը,— ասեց։

— Լա՛վ,— ասեց թագավորի կնիկը,— դու գնա՛, արխեին կաց, էգուց կգանք։

Թագավորի կնկանը գլուխ ա տալի, վե կենում գալի տուն։ Էդ գշերը քնում ա, առավոտը գշերով-գշերհանա վեր ա կենում, դուռ, դուս, օթախ, հայաթ քոմմա ջըրջըրհանում, սրբոտում, թամզացնում, հազիր անում, ղոնաղների ճամփեն պահում։ Վախտին թագավորի կնիկը, նազիր-վեզրի կնիկը վեր են կենում գալի դրա տունը։ Էն սհաթը դուս ա գալի աղաքները. «Համեցե՛ք, համեցե՛ք, բարո՛վ, հազա՜ր բարին էք էկե, իմ տունը ձեզ փեշքաշ ա»: Բերում ա տակները դոշակ քցում, վրեն նստացնում։

Նստում են, կնանիք են էլի, դեսից, դենից, ըստիան, ընդիան զրից անում, մասլահաթ անում, ասում, խոսում, ծիծաղում, ընչանք հացի վախտը գալիս ա. էդ կնիկը վեր ա կենում, ղութիկը բաց անում, դաստախունը հանում, բերում աղաքներին փռում, ինքն էլ կողքներին նստում։ «Բա՛ցվի» ասում ա, էն սհաթը դաստախունը