Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/226

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Ա՛յ աղպեր,— հարցնում ա թագավորի տղեն,— էդ խեղճ մեռելը ձեզ ի՞նչ ա արե. խի՞ էք տալի, բա դուք իսաֆ չունե՞ք:

— Թագավո՛րի ցեղը սաղ ըլնի,— ասում են,— մեզ փող ա տալու, սաղ վախտը ինչ արինք-չարինք, չկարացինք առնի, հմի մեռել ա, ծեծում ենք, բալի մեր փողի ինադն[1]էլա հա՞նենք նրանից։

— Ո՞ւմ ի՛նչքամ ա տալու,— հարցնում ա թագավորի տղեն:

— Քսա՛ն մանեթ ինձ ա տալու,— էն դհից մինը ձեն ա տալի։

— Ա՛ռ էս քու քսան մանեթը,— ասում ա։ Տալիս ա՝ ճամփու դնում։

— Երե՛սուն էլ ինձ ա տալու,— ձեն ա տալի մի ուրիշը։

— Ըս էլ քու երեսուն մանեթը։— Սրան էլա տալի, ճամփու դնում:

— Հի՛սուն էլ ինձ,— ձեն ա տալի մեկելը:

— Ըս էլ քու հիսունը։ Դե ասե՛ք տենամ էլ ո՞ւմ ինչքամ ա տալու:

— Հա՛րիր մանեթ էլ ինձ ա տալու,— ձեն ա տալի մի ուրիշ մարդ։

— Ա՛ռ, ըս էլ քու հարիրը։

Մախլաս՝ գլխներդ ինչ ցավացնեմ, հենը ո՛վ ինչքամ ուզեց՝ հանեց տվեց, ո՛վ ինչքամ ուզեց՝ հանեց տվեց, ընչանք պարտքը քոմմա պրծավ։

— Էս մեռելը էլ հո մարդի զադ չի՞ տալու,— հարցրեց թագավորի տղեն։

— Չէ՛,– ասեցին,— հմի ինչ ուզում ես՝ արա՛, տա՛ր, ոտով-գլխով քեզ:

Թագավորի տղեն էն սհաթն էթում ա տերտեր կանչում, բերում, մեռլին տանում ժամը, ընդիան էլ իրա ծախսովը տանում թաղիք տալի։ Ըսենց իրեք հարիր մանեթն էլ քոռ ու փուչ ա անում, իրիկունը լափ գարտակ գալի ընդե կաննում:

— Հը՜, ո՛րդի,— հարցնում ա թագավորը,— ըսօր դո՞ւ ինչ ես արե, ասա՛ տենամ:

— Ըսկի՛, ա՛յ հեր, տված փողերդ քոմմա ֆող ու մոխիր եմ արե, ղրաղին կաննե:

  1. Տպագիր տեքստում՝ հարիֆն, ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):