Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

17. ԱՂՎԵՍԸ, ԳԵԼԸ, ԱՐՋԸ ՈԻ ԶՄՌՈԻՏ-ՂՈԻՇԸ


Ավալ ժամանակին ըլնում ա չիլնում մի թագավոր, էս թագավորը հայ ա ըլնում։ Սա ունենում ա ալեյի-մալեյի մի տղա՝ ըն էլ մի բեքյարա, անպետք տղա, որ ամեն ասսու օրը, առավոտը լիսը բացվում էր թե չէ՝ նետուանեղը վեր էր ունում, էթում ավղուշ, իրիկունը գալի տուն։ Խեղճ հերը ինչ բանի գնում էր՝ չէր կենում, մի հետ բեդոլվաթ սովորել էր:

Հոր սիրտը չը վե կալավ, որ իրա տղեն ըսենց ավարա ման գա. մի օր ասեց, որ գլուխը վեր ունի, մի դհով էթա՝ իրա հմար ապրուստ գտնի։ Նրան մի լավ նետուանեղ տվեց, ճամփի հմար պաշար ու տանից դուս արեց։

Տղեն ա՝ հոր ձեռը պաչեց, վե կացավ, գնաց։ Գնա՛ց, գնա՛ց, շատն ու քիչն աստոծ գիտա, հասավ մի մեշա, ըստե իրա հմար տուն շինեց, միջին կացավ։ Ոնց որ աղաք, հմի էլ ավչություն էր անում, իրա գլուխը պահում։ Բերած ավից ի՛նչ ուտում էր՝ ուտում, ինչ չէ՝ լա՛վ աղ էր անում, տանում իրա զերզամբում կախ տալի, որ չֆոտի, խարաբ ըլնի։

Ըսենց մի տարի կացավ էս մեշումը։ Մի տարի էլ սա՛ղ աշխարքը սով ընկավ. սո՜վ եմ ասում, էնթավուր սով, որ աստոծ փրկի, ազատի, հերը որդուն էր ուտում, աղպերը՝ աղպորը, բարեկամը՝ բարեկամին, մի խոսքով, ո՛վ ում ձեռն էր ընկնում՝ նրան