Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/236

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

էլ պրծնում չկար, սաղ-սաղ պտի ուտեր։ Սովածությունից ջանավարները ընկել ին մեջեքը չափչփում, բալի ձեռները զադ-մադ ընկնի՝ ուտեն, սովից չսատկոտեն:

Մի օր Աղվեսը սոված, փորը վեց-վեց անելոն էս ավչու մեշի միջովը անց էր կենում: Տեհավ մեշումը մի տուն ա շինած, ինքն իրան ասեց. «Հալբա՛թ ըստե մարդ ա կենում, էթամ տենամ. բալքի կարենամ փորս նութ-մութ քցի»։ Աղվեսը կամաց-կամաց մոտացավ տանը, ֆոտ քաշեց, տեհավ մսի ֆոտ ա գալի։ Դե՛ս ընկավ, դե՛ն ընկավ՝ մի պուճուր ծակ գտավ. էդ ծակովը ուսուլով սլլաց դերդամբին: Ի՜նչ տենա՝ լա՛վ-լա՛վ մարալներ, ջեյրաններ մորթոտած՝ պտտիցը կախ արած: Զաթի նա Էլ էսթավուր զադի էր ման գալի․ վրա պրծավ, մի լավ կուշտ, կ՛ուռ կերավ. հենց էն ա ուզում էր էն ծակովը էլ եդ դուս գա՝ ավչին, որդիան որ էր, զերզամբու դուռը բաց արեց, տեհավ Աղվեսն ընդե։ Նետուանեղը քաշեց որ տա, տեղն ու տեղը չորացնի՝ Աղվեսն էկավ ընկավ նրա ոնները։

— Ամմա՜ն,— ասեց,— ա՛սսու սիրուն, թագավորի ցեղ. ինձ մի՛ սըպանի. աշխարը սով ա ընկե, քու արևի սադաղին ըլնի, ինձ մի ճար արա՛։ Ինչ ղուլլուղ ուզում ես կանեմ, թաքիլան օրական ինձ մի կտոր միս տաս, կշտիդ պահես․ մի՛ վախի, ես զիան տվող ջանավարներիցը չեմ։

— Լա՛վ,— ասեց ավչին,— թե որ դու զիան տվող ջանավար չե՛ս, կենում ես՝ կա՛ց, համա պտի տանս լա՛վ մուղաթ կենաս, հա՛։

— Ջո՛ւխտ աչքիս վրեն, թագավորի ցեղը սաղ ըլնի, լա՛վ մուզաթ կկենամ,— ասեց Աղվեսը։

Աղվեսի բախտը լավ էր բանե. ամեն օր կուշտ, կուռ ավի միսը ուտում էր, դուս գալի արևի տակին իրա քեֆին թոնթռի տալի, էն ի՛նչ մեկել ջանավարները սաղ շարաթներով ման ին գալի՝ ձեռները զադ չէր ընկնում:

Մի օր էլ, Աղվեսը ըսենց փորը կուշտ, արևի տակին թոնթռի էր տալի, Գելը էն դհից տեհավ։— Ա՛յ հարա՜յ,— ասաց,— էս ինչ բաս ա. սա՛ղ աշխարքը սով ա ընկե, մենք սովածությունից կոտորվում ենք՝ սա էնքամ կուշտ ա, որ դեռ հլա իրա քեֆին թոնթռի էլ ա տալի։ Հրե՛ս հազիր ձեռս ա ընկե, էթամ բռնեմ, ուտեմ՝ մի փորս կշտանա, է՜։

Էս ասեց թե չէ՝ մոտացավ Աղվեսին. ուզում էր սաղ-սաղ կուլ տա, Աղվեսն ասեց.— Էլ ի՞նձ խի ես ուտում, Գե՛լ աղպեր, հազիր