Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/284

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մի քանի կրակ տա՞ք, տանենք կրակ անենք։ Հերս էլ վե կալավ, թե. «Հրե՛ն կրակը, հրե՛ն դուք. տանում եք՝ տարեք»։ Նրանք էլ մի թիթենի կտորի վրեն մի քանի կրակ դրին, վե կալան գնացին։ Գնացին, էլեդ էն սհաթը ետ դառան։— Խի՞ էկաք,— հարցրեց հերս։ «Մեր բեզրգյանի կնիկը էրկուֆոգիս ա,— ասեցին,— որդե որ ա կազատվի․ ասսու սիրուն, թող կնիկդ գա ազատի, էլ եդ նրան մեր ձեռովը վեր ունենք՝ բերենք»։ Մերս էլ ավատաց նրանց խոսքին, վե կացավ գնաց. հլա էն գալն ա՝ որ պտի գա։ Լիսացավ, վե կացանք, տեհանք՝ ո՛նչ քարվան կա, ո՛նչ զադ․․․։

Պուճուր աղպերը ընչանք ըստե որ լսեց, ալբիալը մատը կծեց. «Բալի,— ասեց ինքն իրան,— սա իմ աղպերն ա, որ իմ աղպերն ա»։

Էլ չկարաց դիմանա, որ աղպերը քոմմա ասի, պրծնի, վե թռավ փաթթվեց ճտովը։

— Ա՛յ հարա՜յ,— ձեն տվեց,— բաս դու իմ աղպերն ես․․․— Էլ չկարաց խոսա, արտասունքը էն սհաթը բուռը-բուռը աչքերիցը վե թափեց։

Մերն Էլ էն դհիցը վրա պրծավ[1], փաթըթվեց տղեքանց ճտովը, նրանց թշերը պաչեց, աչքերը պաչեց, պաչպչորեց, տասը բեռը աբասունք չափեց։

— Ա՛յ իմ կորած ազիզ բալեք,— ասեց,— ես էլ ձեր մերն եմ․ ախա՛ր մե՜ռա էսքամ տարի ձեր դարդովն էրվելոն, խորովելոն․․․

Իրեքով էլ մնացին մաթ էլած, իրար էրեսի մտիկ անելոն, հենց իմանում ին էրազ ա՝ ինչ որ տենում են։ Ախա՛ր ո՜րդիան ո՜րդե. ըսկի ավատալու բա՞ն ա։

Նո՛ր նստում են ըստե թազադան խոսք ու զրըցի, մասլահաթի տուտը բաց անում, ասում, խոսում, իրար հալ հարցնում, իրար քեֆ հարցնում, իրար գլխով անցկացածը նաղլ անում, լսում, իրար էրեսի մտիկ տալի, խնդում, ծիծաղում, ուրախանում՝ աշխարով մին ըլնում, ընչանք քնները տանում ա, բերում են թազադան տեղեր քցում դուքանի միջին, իրար ճիտ անում, անուշ քնում։

Առավոտը լիսը բացվում ա թե չէ, բեզրգյանը վեր ա կենում, թագավորիցը իզին առնում, կրնկում դպա դուքանը։ Գալիս ա ի՛նչ տենում՝ իրա կնիկը թագավորի նոքարների հեննա ճիտ արած

  1. Տպագիր տեքստում՝ վազեց. ուղղումը բանահավաքինն է (Ծ. Կ.):