Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/298

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ա, տենում ա, ըհը՜, հրես մի կարաս լիքը ոսկի ընդե ֆորած, հանում ա, ուրախանում, աշխարով մին ա ըլնում։ Խեղճ մարդը չէր իմանում ո՞նց շնորհակալ ըլնի էդ տղիցը, որ նրա ձեռովը էդքամ խտղինի տեր դառան:

Էդ տղեն ա՝ էս մարդի հեննա մնաս բարով ա անում, իրա ճամփեն բռնում, էթում։ Էթում ա, էթում ա, մի օր, էրկու օր, իրեք օր, հասնում ա էն Լադլագի կուշտը: Հասնում ա ի՞նչ տենում՝ ղորթ որ էն չոր, լեռ սարերը, ձորերը սաղ քաղաք ա դառե, էն Լագլագն էլ էդ քաղաքի միջին մենծ ա էլե։ Կմնա արմացած, թե էս չոլ, յաբունի տեղը ո՞րդիան քաղաք ըհամ էկավ, էդ Լագլագն էլ էդ քաղաքի միջին մենծ դառավ։ Ըստիան վեր ա կենում էթում էլ եդ իրա ճամփեն։ Էթում, հասնում ա էն պառավի կուշտը, որ ծովի ղրաղին նստե, ջուրը կռճում էր: Տեհավ դրուստ որ էն պառավը սաղ ծովի ջուրը կռճել ա, ցամաքացրե, տեղն էլ մի մենծ քաղաք ա շինե, ինքն էլ ընդե մենծ դառե։ Էս որ կտենա, էլի կմնա արմացած Ֆալաքի արարմունքների վրեն: Էլի կթողա, կէթա իրա ճամփեն։ Կէթա, կէթա, շատն ու քիչն աստոծ գիտա, կհասնի էն ծովի ղրաղը։ Էն Ձուկը ալբիալը դուս ա գալի ջրի էրեսը։

— Բա՛րով, Ձուկ աղպեր,— ասում ա տղեն:

— Բա՛րով, ասսու հազա՜ր բարի,— ասում ա Ձուկը։ —Իմ գանգատը տեղ հասցրի՞ր, թե չէ,— հարցնում ա Ձուկը։

— Հասցրի,— ասում ա,— Ֆալաքն ասեց. «Քու գլխի միջին մի անգին քար կա, որ էն քարը հանես, էլ ծովի ջանավարները քեզ ինջիմիշ չեն անի»։

Ձուկը էս որ կլսի, էն սհաթը քյալլեն բաց կանի, անգին քարը միջիցը կհանի, կտա տղին. եննա տղին կդնի միջքին, կտանի կանցկացնի ծովի էն էրեսը։

Տղեն ըստե Ձկան հեննա մնաս բարով կանի, կընկնի ճամփա դպա իրանց երկիրը։ Կէթա, կէթա, կէթա՝ մի օր, էրկու օր, իրեք օր, կհասնի իրանց գեղը, կմննի գեղը, է՛ս դիհը ման կգա, է՛ն դիհը ման կգա, դե՛ս կէթա, դե՛ն կէթա, սրա՛ն, նրա՛ն կհարցնի, իրանց տունը չի գտնի։

Վերջը որ շատ ման կգա, մի ծեր մարդ ռաստ կգա, մոտ կէթա սրան, կհարցնի.— Բա՛րի, էս գեղում ոսկե տուն կար, ո՞ւր ա։

— Ա՛յ որդի,— կասի էդ ծեր մարդը,— էդ ոսկե տունը ըսկի իմ պապերը չեն տեհե, ես ո՞րդիան տենայի։ Մենակ հեքաթներում