Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/334

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

քառասուն օրվա վրա պտի մանես, էս անկաջի տնքոցը պտի կտրես մինչանք իմ գալը. ո՛ր էկա, տեսա չես արել, տե՞նում ես էն էրկուսը, որ կախ եմ արե ընտեղ, քեզ էլ ըտոնց կողքիցը կախ կանեմ:

Թողաց էդ մարդը գնաց. էդ խեդճ կնիկը մնաց ըտեղ մոլորված, թե.— Ա՛ստված, ես էս քառասուն լիդր բամբակը ո՞նց մանեմ քառասուն օրվա վրա:

Գշեր-ցերեկ մեկ արեց ու մանեց, տեհավ հնար չկա, բամբակը տեղն ու տեղն ա։ Գալու օրերը մոտացել էր.— Է՜, աստված,— ասեց,— ի՞նչ անեմ, չպրծա էս բամբակը, նստում եմ հաց եմ ուտում՝ եդանում եմ։

Մի պղինձ կիրակուր էփեց, թևերը մինչև ուսագլխները բաց արեց, էդ կիրակուրը քսեց թևերն ու ջահրևն դրեց աղաքը, մի յանիցն էլ էդ կիրակուրը լիզվով լիզում էր։ Տեհավ, որ հնար չկա։

Մոտիկ քաղաք կար, թագավորի տղի բուկը ուռել էր, ինչ հնար անում ին՝ չէր լավանում, թագավորը ջառ էր ձեն տալի. «Ո՛վ որ իմ տղին լավացրեց, ոսկի, երկիր ուզի՝ կտամ, թաքըլի իմ տղին լավացնեն»: Ձենն ընկավ էդ աղջկա անկանջը, աղջիկն ասեց.— Ցավա՛ջ, ես էլ էթամ, թամաշ անեմ, տենամ էդ ինչ թավուր հիվանդ ա:

Թևերը ընենց քշտած, կիրակուրը վրեն քսած վե կացավ գնաց թագավորի տղի աղտքին կաննեց, թամաշ էր անում թագավորի տղին, մի յանիցն էլ հենց իմանում էր, թե ջահրա էր մանում՝ ձեռները ժաժ էր տալի, լիզուն հանում, թևերը լիզում։ Թագավորի տղեն աչքը բաց արեց դրան տեհավ՝ ծիծաղաց. ձիծաղալու վախտը բուկն առած էր՝ բլեց. թագավորի տղեն լավացավ։ Խաբար տարան թագավորին, որ մի աղջիկ քու տղին լավացրեց։

Թագավորն ասեց.— Էն աղջկանը բերե՛ք տենամ:

Աղջկանը տարան թագավորի մոտը, աղջիկը գլուխ տվեց, կաննեց։

Թագավորն ասեց.— Ա՛ղջի, ի՞նչ ես ուզում՝ տա՛մ քեզ։

Ասեց.— Զադ չեմ ուզում, մենակ քառասուն լիդր բամբակ ունեմ՝ տա՛ս մանելու։

Թեագավորն ասեց.— Գնացե՛ք սրա բամբակը բերեք, ցրվեք քաղաքի վրա, թող մանեն մի օրվա միջին, տան իրան:

Սաղ տարան, մի օրվա միջին մանեցին, բերին տվին էդ