Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/349

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ճամփա ա սարքած, ընե՜նց մի ճամփա ա սարքած, եքա խալիչեն էլ վրեն. է՛ս դիհն, է՛ն դիհն էլ ուռի ծառեր տնկոտած, վրեն էլ բլբլները ո՛ր չեն ծլվլում, կլկլացնում, մարդի խելքամաղ են անում, թողում․ մարդ ասում էր՝ չուտի, չխմի, չհագնի, չմաշի, հենց էդ խալիչի վրովը ման գա, բլբլների ձենին անկաջ դնի, էնքա՜մ մի սիրուն թամաշի բան էր։

«Չէ,— ասում ա թագավորը ինքն իրան,— էս հետ պառավը պտի աղջիկս տանի, որ տանի, հմի էլ կաց ընենց մի բան ուզեմ, բալքի չկարենա գլուխ բերել»։

Թեագավորն ըստե, պառավն ու իրա տղեն էլ ընտե են զարթնում բլբլների անուշ ձենիցը։

— Հը՛, նա՛նի,— ձեն ա տալի տղեն,— թագավորի ուզած խալիչեն ու ճամփեն հազիր ա, դե՛ գնա թագավորի աղջիկը բե՛։

— Էթամ,— ասում ա պառավը ուրախացած։

Վռազ-վռազ հագնում ա, գլուխ-մլուխը կապում, զուգում ու յա՜լլա՝ դպա թագավորի ամարաթը։ Էթում ա դուզ թագավորի խնամաքարի վրեն նստում։ Նազիր-վեզիրը նրան որ տենում են, էթում են աղաք անում բերում թագավորի կուշտը։ Պառավը թագավորին գլուխ ա տալի, ընտե կաննում։

— Հը՛, պա՛ռավ, — ասում ա թագավորը,— էկար, որ աղջիկը տանե՞ս։

— Հա՛, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը։

— Իմ ուզած էրկու բանն էլ հազրել եք, մնացել ա մինը. ըտ էլ որ բերեք, իմաց կացեք՝ աղջիկս ձերն ա ու ձերը։

— Ա՛սա, թագա՛վորն ապրած կենա,— ասա տենանք վրա իրեքն ի՛նչ ա,— ասում ա պառավը։

— Էս հետ աղջկանս հմար մի ձեռք ընենց շոր պտի բերեք, որ ո՛նչ ասեղ կպած ըլնի, ո՛նչ թել, ո՛նչ մկրատ, որ աղջիկս հագնի էթա ժամ, ընտիան էլ դուզ ձեր տունը, իմացա՞ր։

— Իմացա, թագա՛վորն ապրած կենա,— ասում ա պառավը, թագավորին գլուխ ա տալի, ամարաթիցը դուս գալի, թողում, էթում։

Պառավը դառը-տխուր գալիս ա տուն։

— Հը՛, նա՛նի,— հարցնում ա տղեն,— թագավորն ի՞նչ ասեց։

— Է՜հ, ա՛յ որդի,— ասում ա,— թագավորը էս հետ ընենց բան ա ուզում, որ ըսկի գլուխ գալու բան չի։

— Ասա տենամ ի՜նչ ա ուզում,— հարցնում ա տղեն։