Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/35

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

— Չէ՛, թագա՛վորն ապրած կենա, չի՛լնի, մի հետ մուրազ եմ արե, պտի էթամ։

— Դո՛ւ գիտաս, որդի, էթում ես՝ գնա՛, մեղքն ու վարձքը քու շլինքը։

— Թագա՛վորն ապրած կենա, էթալը կէթամ, համա ճամփի հմար ասպաբ-մասպաբ չունեմ, ո՛նց անեմ. բալի դուշման, յա ջին-ջանավար ա ռաստ գալի։ Ի՞նչ կըլնի Սև թուրդ տաս՝ կապեմ վրես։

— Ա՛յ քու սարվացնողի շլինքը կոտրվի,— ասում ա թագավորը,— էդ թուրը իմ աչքի լսիցը շատ եմ սիրում, համա որ ուզում ես, ճարս ի՛նչ, պտի տամ։

Էն սհաթն էթում ա, Սև թուրը բերում, կապում տղի մեջքը։

— Ա՛ռ, ո՛րդի,— ասում ա,— քանի էս թուրը վրեդ ա՝ ըսկի մի՛ վախի, քու աղաքին էլ զադ չի դիմանա․ սա՛րի տաս, քա՛րի տաս, քո՛լի տաս՝ կկտրի կանցկենա։ Հեռվանց որ դուշման գալու ըլնի՝ էն սհաթը էդ թուրը ղնիցը դուս կգա, կընկնի աղաքդ, որ իմանաս, քեզ հազիր պահես։

Տղեն հոր ձեռը պաչում ա, էթում մոր կուշտը։

— Հորդ Սև թուրն առա՞ր,— հարցնում ա մերը։

— Հա՛,— ասում ա,— առա։ Էլ ինձ հո զադ չի՞ պակաս։

— Ո՛նց չէ, ձի ո՞ւնես․ էնքամ ճամփեն հո ոտով չպտի էթաս։

— Չէ՛,— ասում ա,— ինձ ո՞րդիան ա ձի։

— Բա՛ս էլի գնա հորդ կուշտը, ասա. «Թագավորն ապրած կենա, էսքամ ճամփա պտի էթամ, ձի չունեմ․ ի՞նչ կըլնի Սև ձիդ տաս, նիլնեմ էթամ»։ Ձի՜, ձի՜, ձի՛ եմ ասում, որ երկնքի աստղերի հեննա ա հաղ անում։

— Լա՛վ, էթամ ըտ էլ ուզեմ։

Էթում ա հոր կուշտը.— Թագա՛վորն ապրած կենա,— ասում ա,— էսքամ ճամփա պտի էթամ՝ ձի էլ չունեմ․ չի՞լնի Սև ձիդ տաս, նիլնեմ էթամ։

— Ի՛նչ ասեմ, ո՛րդի,– ասում ա թագավորը,— քու սարվացնողի շլինքը կոտրվի։ Սաղ թագավորությունս ուզեիր լավ էր, քան թե իմ Սև ձին, որ էս աչքիցս էն աչքը չեմ փոխում․ համա որ ուզում ես, ճարս ինչ, պտի տամ։ Գնա՛ տար, ո՛րդի․ տա՛ր, ըտ էլ քեզ ղուրբան։

Տղեն ուրախ-ուրախ էթում ա Սև ձին գոմիցը դուս քաշում,