Էջ:Հայկական ժողովրդական հեքիաթներ, հ. 2 (Armenian national fairy tales, vol. 2).djvu/364

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սրանից եդը, հա՛լրաթ Արջի քոթոթի ձեռը էլ ո՛վ կարար բռնի․ թագավորի աղջիկը նրանն էր ու նրանը. ուզենար վե կուներ, կտաներ իրանց թագավորին: Համա մըկ էլ միտք արեց, թե խի՞ տանի նրան. հազիր իրան կնիկ կշինի:

Իրա ընկերտանցով թագավորի ղոշնի հեննա կռիվ արեց՝ ախտեց. ինքն էլ նստեց ընդե թագավոր: Թագավորի աղջիկն էլ իրան կնիկ առավ՝ օխտն օր, օխտը գշեր հարսանիք արեց։

Ասսանից իրեք խնձոր վեր ընկավ. մինն՝ ասողին, մինն՝ ասիլ տվողին, մինն էլ՝ անկաջ դնողին։